«Ափսոսում եմ, որ նրա դեմքին չհարվածեցի»․ Նեյմարը՝ «Մարսելի» խաղացողի հետ կոնֆլիկտի մասին
Բրազիլացի ֆուտբոլիստ «Փարիզ Սեն Ժերմենի» խաղացող Նեյմարը ասել է, որ չի զղջում Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղի ավարտին «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի հետ բախում ունենալու համար: Կիրակի օրը տեղի ունեցած «ՊՍԺ»֊«Մարսել» հանդիպման ավարտին, երբ հյուրերը 1: 0 հաշվով հաղթանակ տարան, դաշտում սկսվեց զանգվածային ծեծկռտուք, որի արդյունքում՝ մրցավարը կարմիր քարտեր ցույց տվեց Նեյմարին, ինչպես նաև Լևան Կուրզավային և Լեանդրո Պարեդեսին՝ ՊՍԺ-ից, և Ջորդան Ամավիին ու Դարիո Բենեդետտոյին՝ «Մարսելից»: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Նեյմարը մի քանի անգամ դիմել է մրցավարին «ոչ մի ռասիզմ» բառերով՝ մատնացույց անելով Գոնսալեսին: Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակին խաղացողները հայհոյել են միմյանց, որից հետո Նեյմարը հարվածել է իսպանացու գլխի հետևի մասին, ինչի համար ավելի ուշ ստացել է կարմիր քարտ: «Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ նրա դեմքին չհարվածեցի: Նա ինձ կապիկ կոչեց։ Դա ռասիզմ է: Այս ի՞նչ է կատարվում», - գրել է Նեյմարը Թվիթերի իր միկրոբլոգում:
Գոնսալեսն իր հերթին նշել է, որ խաղադաշտում ռասիզմի դրսևորում չկար:
«Ռասիզմ չկար: Երբեմն պետք է սովորել կորցնել և ընդունել այդ կորուստը խաղադաշտում», - գրել է Գոնսալեսը Թվիթերի իր էջում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»