Արայիկ Հարությունյանն առաջին անգամ խոսեց Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում էին իր ղեկավարած նախարարությանն ու վարած քաղաքականությանը, ասաց, որ Արսենի մանդատի վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել ու ինքն այս պահին զերծ կմնա այդ հարցի մասին խոսելուց. «Բայց ուզում եմ ասել, որ մենք անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում:
Նա կարող էր իր հարցերը բարձրացնել, հնարավոր է, որ մենք քննադատությունների մի մասն ընդունեինք ու շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներում առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք քննարկում չենք ունեցել, այդ հարցերն իմ հետ քննարկումներում չեն բարձրացվել»:
Հարությունյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկում է ունեցել մոտ 1-1,5 ամիս առաջ, այդ հարցերը չեն բարձրացվել. «Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ ընդհանրական հայտարարություններին:
Եթե լիներ կոնկրետ քննարկում, անպայման հարցադրումներին կլինեին պատասխաններ: Խմբակցության հետ եղել են օբյեկտիվ ու ընկալելի հարցադրումներ, որոնք արտացոլվել են մեր օրենսդրական փոփոխություններում, կառավարության որոշումներում»:
«Նախադպրոցական կրթության օրենքի մասով մենք մի փաստաթուղթ էինք տարել ԱԺ, որտեղ համապատասխան հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում այն զգալիորեն բարելավվել»,-ասաց Հարությունյանը ևս մի քանի նմանատիպ համագործակցության օրինակ ներկայացնելով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»