Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի
Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:
Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը:
«Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը:
Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»