Մեծ հավաք ՔՊ-ում. ինչու է Նիկոլ Փաշինյանը կանչել բոլորին
ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաք է նախատեսված, որին կմասնակցեն ոչ միայն կուսակցության վարչության անդամները: Կայքը հայտնում է, որ այսօր հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Հետաքրքիր է, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը վախեցրել է իշխանություններին եւ նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչու է թիմի ներսում այսպիսի իրավիճակ ստեղծվել եւ ներսում դժգոհողների նոր ալիք է հասունանում: Հավելենք, որ առաջիկայում նաեւ մարզպետների փոփոխություն է սպասվում. նիստում կքննարկվի նաեւ այդ հարցը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»