Քեզ բացակա չենք դնի. մեկնարկեց սիրված և ճանաչված ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը.
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ կյանքից վաղաժամ հեռացած ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և մրցաշարի առաջին հանդիպումները: Մրցաշարին մասնակցում են 8 սիրողական թիմ՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը: Խաղերը անցկացվում են Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 10-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11․30՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոնի ընտանիքը և ընկերները։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան էր, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես էր եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել էր Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»