ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ նախագահին
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը: Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,- մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում: Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ: «Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»