«Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
1or.am-ին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և դեղերի արտադրությամբ զբաղվող աշխարհում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Pfizer-ի ներկայացուցչի հանդիպումից:
Ինչպես հաղորդում են Նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ ընկերության ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցել են Հայաստանում հիմնելու Pfizer-ի մասնաճյուղ, որի արտադրած դեղերը պետք է ծածկեն ԵԱՏՄ շուկան: Միաժամանակ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հիմնել Երևանյան հիվանդության ուսումնասիրության և բուժօգնության կենտրոն, ինչն, ի դեպ, Հայաստանի համար ստրատեգիական հարց է, որովհետև մեր երկրում այդ հիվանդությունը հսկայական տարածվածություն ունի:
Նախագահ Արմեն Սարգսյանը Pfizer-ի ներկայացուցչին հորդորում է գալ Հայաստան և սկսել թե դեղագործական արտադրության, թե Երևանյան հիվանդության կենտրոնի կառուցման շուրջ աշխատանքները: Նախագահը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Այդ նպատակով Երևան է ժամանում Pfizer-ի պարտնյոր - սենյորը Ռուսաստանում՝ մոսկովյան գրասենյակի ղեկավարը: Նախարար Թորոսյանը այդ ժամանակ եղել է Դիլիջանում, հյուրին ուղեկցում են այնտեղ՝ հանդիպելու նախարարին:
Հյուրանոցի սրահում մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո Թորոսյանը հապշտապ մոտենում է Մոսկվայից ժամանած Pfizer-ի ներկայացուցչին, ոտքի վրա հարցնում է այցի նպատակների մասին, լսելով դեղագործական արտադրության ու կենտրոնի հիմնադրման նպատակների մասին՝ թոթովում է ուսերը և ասում՝ «Ինձ ինչ»... Զարմացած ու զայրացած Pfizer-ի ներկայացուցիչը անմիջապես ընդհատում է խոսակցությունը և հեռանում՝ նույն պահին ընդհատելով համաշխարհային հսկա ընկերության և Հայաստանի միջև կայանալիք խոշոր ծրագրերը:
Ի դեպ, հետաքրքիր է, նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվե՞լ է այդ ծրագրի հետագա ճակատագրով և տեղյա՞կ է արդյոք, թե ինչպիսի գորովանքով են գուրգուրում ներդրումները Հայաստանի Հանրապետությունում...
Անդրանիկ Հակոբյան




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կ...
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան
Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան