«Բարսելոնայի» հարձակվող Սուարեսը բազայից լացելով է հեռացել․ Goal.com
«Բարսելոնայի» խաղացող Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել իր թիմակիցներին, հայտնում է Goal.com-ը: Հրաժեշտը տեղի է ունեցել ակումբի բազայում։ Սուարեսը լացելով հեռացել է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջանի համար, պայմանավորվել է ակումբի հետ պայմանագիրը խզելու մասին: Ակնկալվում է, որ հարձակվողը կդառնա Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող: 2014 թվականից Սուարեսը խաղում է «Բարսելոնայում»: «Կապտանռնագույնների» կազմում նա չորս անգամ նվաճել է չեմպիոնությունն ու Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բարսայի» կազմում անցկացրել է 283 հանդիպում, որոնցում խփել է 198 գոլ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»