Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերը
Քաղաքականություն

Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․

Yerem Sargsyan-ի ֆեյսբուքյան էջից՝

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։
Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝
-առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։
-Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։
- Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։
-Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։
Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։
Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են ։
Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։
Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։
Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։
Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։
Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։
Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։
Վստահ եմ՝ պակերացնում եք։
Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։
Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։
Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։
Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։
Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։
Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։
Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։
Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․