«Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են բոնուսային վճարումներ ստանալ չեմպիոնության և Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում տարած հաղթանակների համար, հայտնում է COPE-ը: Ինչպես նշում է թերթը, կորոնավիրուսի համաճակով պայմանավորված ծանր ֆինանսական իրավիճակի պատճառով՝ խաղացողները որոշել են նվիրաբերել մրցանակային գումարը: Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար «Արքայական ակումբի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ստանար 700 հազար եվրո, իսկ Սուպերգավաթի համար՝ 300 հազար եվրո: 2019/20 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ Սուպերգավաթի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոն»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»