Հայաստանին այժմ իրական միասնականություն է հարկավոր. Գագիկ Ծառուկյանը պետք է ազատության մեջ լինի
Ինեսսա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ինչ խոսք, Հայաստանի համար ճակատագրական օրեր են: Առանց այլևայլությունների կարելի է ասել, որ այսօր 2000-2001 թթ. սերունդը ռազմաճակատում Հայաստանի համար գոյության խնդիր է լուծում, հայ ազգի համար լինելության իրավունք է վաստակում:
Այս պայմաններում երկրի ներսում ասել, որ օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր, կնշանակի ոչինչ չասել: Առաջնագծում կռվող տղաների թիկունքը հիմա մենք ենք, մեր միասնությունն է: Եվ սա չպետք է լինի կեղծ միասնություն, կեղծ մեսիաներ մեզ հիմա հարկավոր չեն: Միասնության կոչը պետք է լինի անկեղծ, պետք է լինի առարկայական, մարդիկ պետք է հավատան այդ միասնությանը:
Իսկ որքանո՞վ են անկեղծ իշխանության կողմից հնչող միասնության կոչերը, մարդիկ հավատում են դրան, թե՞ ոչ: Եթե մի պարզ հայացք գցենք ներքաղաքական դաշտի վրա, կհասկանանք, որ իշխանությունների միասնականության կոչը ազնիվ չէ: Հայրենիքի համար օրհասական այս օրերին, երբ մի կողմ պետք է դրվեին քաղաքական ցանկացած տարաձայնություն, ցանկացած կուսակցական շահ, մենք տեսնում ենք հակառակը:
Մասնավորապես իշխանությունները քաղաքական պատվերի շրջանակներում շարունակում են կալանքի տակ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այն, որ պատվերը քաղաքական է, ոչ ոք կասկած չունի, ինչպես նաև ոչ ոք կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում և դրա սահմաններից դուրս հեղինակություն վայելող անձ է:
Երկար տարիներ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ներդրումներ են ապահովվել, դիվանագիտական ամբողջ պատվիրակությունների այց է կազմակերպվել դեպի Արցախ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախ աշխարհը կայացած պետություն է:
Եվ կրկնում եմ օրհասական այս օրերին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելը ոչ մի ռացիոնալ դատողության չի ենթարկվում, այն էլ այն դեպքում, որ կալանքի իրավական հիմքերն էլ ծիծաղելի են: Այն օգուտը, որը նա տասնամյակներ շարունակ տվել է և վստահաբար կարող է տալ Հայաստանին, չօգտագործելը առնվազն սխալ հաշվարկ է, որից տուժում է միայն Մայր Հայրենիքը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»