Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը դեռևս կալանքի տակ, ինչո՞ւ են միասնականության կոչերը թերի...
Էլեն Էդիգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլորս էլ քաջատեղյակ ենք երկրում տիրող իրավիճակից, սեպտեմբերի 27-ի մարտական գործողություններ են սկսվել և Ի պատասխան բախումներին՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ պետք է համախմբվածություն, միասնականություն, յուրաքանչյուրի հնարավորությունները պետք է ի նպաստ մեր հաղթանակի ներդնել: Եվ կարծես թե այդ գաղափարի շուրջ կարողացան համախմբվեն ոչ միայն քաղաքական ուժերը այլ նաև հասարակ քաղաքացիներս: Բայց այստեղ մեկ բան է մնում անհասկանալի թե ինչու է ներկա վիճակում դեռեւս կալանքի տակ գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ բոլորս էլ քաջատեղյակ են, Ծառուկյանի միջազգալին կապերի մասին և գիտենք, որ նա կարող է շատ կարևոր ազդեցություն ունենալ այս դժվար պահին երկրի ուսերին ծառացած հարցի լուծման գործում:
Եվ իսկապես հարց՝ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը դեռևս կալանքի տակ, Ինչո՞ւ դեռևս խափանման միջոցը չեն փոխել: Հիշեցնեմ, որ խափանման միջոցը փոխելու մասին բարձրաձայնել, դիմումով են ներկայացել բազմաթիվ մարդիկ և չգիտես ինչու դիմումներն մերժվում են:
Արդեն իսկ 20 օր է Հայաստանում ծանր պատերազմի մեջ է, ունենք բազմաթիվ զոհեր, սակայն մեր ուժերը միասնական դարձնելու հարցը մնացել է օդում կախված: Եկեք սթափ դատենք, եկեք միավորվենք, չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է, եկեք զերծ մնանք անտրամաբանական քայլերից...
Մեր ուժը և հաղթանակի գաղտնիքը միասնականությունն է, և ուրեմն պետք է համախմբենք մեր ուժերը և մեր միասնական պայքարով կերտենք հաղթանակներ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»