Արդարությունը բոլոր ասպեկտներում է վերականգնվելու, մեր երկիրը հաղթանակ է տանելու, իսկ այն մարդիկ, ովքեր Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում պատասխան են տալու
Saqo Mxitaryan-ը գրում է
Օրհասական պահ է մեր հայրենիքի ու ժողովրդի համար, նենգ թշնամին կրկին փորձում է կոտրել հայի կամքը, մեզանից խլել մեր հայրենիքը: Ոտքի են կանգնել բոլորը՝ Հայաստանը, Սփյուռքը , յուրաքանչուրը գիտակցում է իր պատասխանատվության չափն ու աստիճանը, բոլորը փորձում են այս կամ այն կերպ օգտակար լինել հայրենիքին: Սակայն նման իրավիճակում կա մի նախադեպ,որը մինչև հիմա անհասկանալի է մնում ամբողջ հայ ժողովրդի համար, դա երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանքի տակ պահելն է: Ծառուկյանն այն գործիչներից է, ով իր մեծ վաստակն ունի հայրենիքի շենացման գործում, տարիներ շարունակ Ծառուկյանը իր ռեսուրսներն օգտագործել է հանուն մեր երկրի ու ժողովրդի: Բայց արի ու տես, որ այս օրհասական պահին, երբ Ծառուկյանի ռեսուրսները, միջազգային կապերն ու հեղինակությունն ամենաօգտակարը կարող էին լինել, չի օգտագործվում, չի օգտագործվում քանզի նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Իսկապես ցավալի է հատկապես այս իրավիճակում տեսնել Ծառուկյանին ապօրինի կալանավորված, տեսնել ու հասկանալ, որ որոշները մեր երկրի շահը ստորադասում են իրենց անձնական համակրանքներին ու հակակրանքներին, ու ինչ-ինչ անհեթեթ պատճառների: Սակայն լիահույս ենք արդարությունը բոլոր ասպեկտներում է վերականգնվելու, մեր երկիրը հաղթանակ է տանելու, իսկ այն մարդիկ, ովքեր Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում պատասխան են տալու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»