Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերը
Քաղաքականություն

Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»:

«Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո:

Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը:

Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր:

Կորիերե դելլա Սերա - Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են:

Կորիերե դելլա Սերա - Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները: Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում:

Կորիերե դելլա Սերա - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հակամարտությունը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար:

Կորիերե դելլա Սերա - Իտալիայում մի խումբ մտավորականներ, մարզիկներ և քաղաքական գործիչներ ստորագրեցին Հայաստանի հետ համերաշխության հռչակագիր: Դա բավակա՞ն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի շարք արտասահմանցի լրագրողներ եկան այստեղ, բայց մենք չտեսանք արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների: Իտալիայից ես ակնկալում եմ, որ նա ճանաչի, որ Թուրքիան վարձկաններ ու զորքեր է տեղափոխել Ադրբեջան: Բայց ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի զոհ է, ինչը միջազգային հանրությունը և Իտալիան պետք է հաշվի առնեն։ Որովհետև եթե ադրբեջանական բանակը վերադառնա տարածաշրջան, ոչ մի հայ չի փրկվի»: