Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ, հանդիպել, զրուցել»: — նշել է Հայաստանի վարչապետը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ գնալ Մոսկվա ՝ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման հիման վրա», — ընդգծել է նա:
Իր հերթին, Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ», -ասել է Ադրբեջանի նախագահը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»