2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը
Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով։
Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալները կազմել է 287 մլն 973․000 դոլար, իսկ վերջին 10 ամսում կատարված արտահանման ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 809 մլն-ի։
Նշյալ սեկտորում Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալների աճի մասին են վկայում խորհրդի հրապարակած վերջին ամիսների տվյալները։
Նշվում է, որ հուլիսին դեպի Ադրբեջան պաշտպանական և ավիացոն արդյունաբերութան արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 278․000 դոլար, օգոստոսին՝ 36 մլն 76․000, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն 167․000 դոլար։
2020թ․ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են 966 տոկոսով՝ կազմելով 224 մլն 235․000 դոլար։ 2019թ․ հիշյալ ժանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 21մլն 22․000 դոլար։
Աղբյուր` Ermenihaber.am




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»