Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերը
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Հովհաննիսյանը մանիպուլացնում իրականությունը

Նախօրեին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հեռուստաեթերներից մեկի ընթացքում նշել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ Այնուհետև փորձել մանրամասնել, թե խոսքը կոնկրետ որ զինատեսակների մասին է և եթերում բացահայտ զբաղվել ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակմամբ։ «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,-ասել է նա:

Հովհաննիսյանի արձագանքից կարճ ժամանակ անց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից այս առիթով պարզաբանել են․ «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»։

Փորձենք մի քանի դիտարկմամբ որոշակիորեն բացել տեղի ունեցած իրադարձությունը և էլ ավելի խորամուխ լինել ՀՀ զենքի մատակարարման հարցերի շուրջ։

Ի սկզբանե փաստենք, որ Արծրուն Հովհաննիսյանը իր խոսքում դիմել է դասական մանիպուլյացիայի, քանի որ արհեստականորեն թեման փորձել է աղավաղել։ Կարևոր է ֆիքսել, որ ոչ մի անգամ չի լինում այնպես, որ զենքի ձեռք բերումը տեղի ունենա մի տեսակ սպոնտան, հանկարծակի․ դա ամիսների, հաճախ նաև տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, և որպես կանոն՝ զենքի ձեռք բերումը տեղի է ունենում տարիներ առաջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Եվ այս փուլում խոսել վերջին երկու տարում «աննախադեպ» ծավալի հասնող զենքի ձեռքբերման մասին, ուղղակի աչքկապոցի է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Նաև մի շատ կարևոր հանգամանք ևս․ ՊՆ ներկայացուցչի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ զենքի չափերի մատակարարումները միայն ավելացել են 2018-2020 թվականներին, այնինչ ինքը հստակ խոսում է 2012-ից կոնկրետ ավելացող միտման մասին։ Միանշանակ է, որ այսպես ասած՝ «օրացույցով» հստակ չես կարող ֆիքսել, թե երբվանից և կոնկրետ որ ամսվա, որ օրից է դա տեղի ուենցել, այս ամենը համակարգային գործընթաց է, սա պետք է հստակ արձանագրել։

Երկրորդ կարևոր առանցքը, որը նույնպես պետք է փաստել և շեշտադրում կատարել, այն է, որ այսօր պատերազմող երկրի ռազմական կառույցը ներկայացնող պաշտոնյան, հանուն ինչ-որ քարոզչական թեզերի, փաստացի բարձրաձայնում և բաց եթերում խոսում է ինչ-ինչ ռազմական գաղտնիք պարունակող փաստերի ու տվյալների մասին։ Ըստ էության՝ նա սպառազինությունների թվի մասին ակնհայտ տեղեկատվություն է ներկայացնում, ինչը դժվար է ընկալել, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում։ Եթե նշվում է, որ այս կամ այն զինատեսակը երկու-երեք անգամ շատ է ձեռք բերվել, իսկ նախկինում դա եղել է ավելի նվազ չափերի` հանրությանը և հակառակորդին մեր ունեցած սպառազինության մասին բացահայտ տեղեկություններ է տրամադրվում։

Շատ կարևոր է ընդգծել մի առանցքային դետալ․ կայացած փաստ է այն, որ ՀՀ ռազմական բյուջեն անկախացման տարիներին հստակ աճել է, դրա մասին ոչ ոք չի կարող վիճել, և այս ձեռքբերումներն ու նորագույն զինատեսակները խոսում են հստակ դինամիկ աճող ֆինանսական հատվածի մասին։ Ավելին՝ ՀՀ ԶՈՒ սպառազինությունը ձեռք է բերվել ռազմական բյուջեի աճին զուգընթաց։ Հավելեն նաև, որ ՀՀ ռազմական բյուջեն ՀՀ ոչ մի իշխանության օրոք առանձնակի ֆանտաստիկ աճ չի գրանցել ու կտրուկ ծավալներով ավելացել, հատկապես ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մի գուցե ռազմական ոլորտում հատկացումների չափաբաժինը մի փոքր ավել է եղել, բայց դրանք այնպիսի ահռելի գումարներ չեն, որոնք կարող էին հանգեցնել զինամթերքի աննախադեպ՝ ասենք կրկնակի կամ եռակի ծավալների հասնեին, քան նախկինում էին։ Դա միանշանակ այդպես չէ։

Եվ ընդհանուր առմամբ՝ եթե փորձենք հետևել ընդհանուր վիճակագրությանը, ապա նոր սպառազինությունների ձեռքբերման, նրանց արժեքի, քանակի խորքային վերլուծություն կատարել, սկսած դեռևս 1990-ականներից, ցանկացած տարի, եթե համեմատենք նախորդ տարվա ունեցած ձեռքբերումների հետ, ապա ակնհայտորեն կարձանագրենք, որ ԶՈՒ-ին տրամադրվող ֆինանսները, հետևաբար նաև սպառազինություններն ակնհայտորեն աճել են՝ պատերազմի ինտենսիվությանը, դրան նախապատրաստությանը, ինչպես նաև միջազգային գներին համապատասխան։

Մի կարևոր դրվագի ևս անդրադառնանք․ Արծրուն Հովհաննիսյանի կողմից 2012 թվականին ՀՀ կողմից զինտեխնիկայի ձեռքբերման փաստի անընդհատ շեշտումը խոսում է այն մասին, որ սպառազինությունների ձեռքբերման թվերի աճը և պայմանավորվածությունները էվոլուցիոն գործընթացի արդյունք են, այնպես որ, հնարավոր չէ վերլուծություն անել ու շահարկել միայն վերջին երկու տարվա ընթացքում ունեցած նվաճումներն ու ձեռքբերումները։ Ավելին՝ հենց 2012 թվականի շեշտադրմամբ փորձ է արվում թվային մանիպուլիացիաներ անել և իրենց արված անպատասխանատու ու պապուլիստական հայտարարությունները քողարկել։

Ամփոփելով` նշենք հետևյալը․ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո անընդհատ խոսվում է նոր զինատեսակների ու բանակի սպառազինության համալրման մասին, այս թեման տարբեր շահարկումների ու քննադատության առիթ է հանդիսացել, սրա մասին շատ է խոսվել։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք առանձնացնենք․ Հովհաննիսյանն իր խոսքում խոսում է 2012 թվականից ձեռք բերվող զինտեխնիկայի ծավալների մասին, սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ 2012-ից պետությունը փաստացի պատրաստ է եղել հակառակորդի հարձակմանը, քանի որ  ահռելի արմատական թարմացում և մեծացում է իրականցվել, և այդ ժամանակի համար լրիվ նոր սպառազինություններ արդեն իսկ ձեռքբերված են եղել։

 

Անի Ավագյան

Pressmedia.am