Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով
Դեռեւս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։
Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։
Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասվանը «տրամաբանական» է համարել։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից, ոչ Հադրութի եւ ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է,որ դու հողատու ես,սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։
Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»,– գրել է Շարմազանովը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»