Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. Պեսկով

Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության

«Իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։ Հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։

Նրա խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով վերջին ճիգերը, փորձում է  կառչած մնալ աթոռին, քանի որ վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե պատասխանատվություն է, ծառայություն, այլ այս պաշտոնը նա օգտագործում է  բացառապես իր անձնական բարեկեցությունը լավացնելու, այսօր արդեն իր անվտանգությունը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին լրանում է «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին տված ժամանակը։ Ըստ այդ պահանջի, նա պետք է մինչև ժամը 12-ն իր հրաժարականի մասին հայտարարի։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի գնա, պատրաստ է հրահրել անգամ քաղաքացիական բախումներ, Վանեցյանն արձագանքեց, ինքը տեղյակ է, Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ։

«Արդեն թիմի ներսում փորձում են նրան հասկացնել, համոզել, որ  պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի հրահրմանը, ապա ընդդիմությունը միշտ հանդես է եկել միջոցառումների օրինական անցկացման օգտին։ Երբեք չենք խոսել բռնության, հակասահմանդրական ճանապարհով իշխանության գալու մասին, ինչի համար շատ հաճախ որոշակի շրջանակների կողմից»,-ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մինչև պատերազմը «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը մշտապես հանդես  եկել սահմանդրական կարգով իշխանափոխության օգտին, հակառակ դեպքում երկիրը, պետությունը, ժողովուրդը կունենան շատ խնդիրներ։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ բազմաթիվ մարդիկ անարգել մտնում են կառավարական առանձնատներ, որոնք պետական պահապանությնա օբյեկտներ են ու անծանոթ մարդկանց համար մուտքը խստիվ արգելվում է։ Բայց կան տեղեկություններ, որ նրանք հենց այդտեղից ստանում են զինվորական համազգեստ, կառավարական առանձնատան տարածքից մտնում են լայվեր, սպառնում են քաղաքացիներին՝ մինչև ֆիզիկական բռնություն։

«Մենք որևէ նպատակ չունենք քաղաքացիական բախումներ հրահրելու։ Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու որևէ  կերպ չդիմել արկածախնդրության, քանի որ սա մեր երկիրն է, հայրենիքը, բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որ երկրում լինի կայունություն»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։