Հրապարակային մեսիջներ՝ հղված ընդդիմադիր ուժերին. Փաշինյանը ուզում է երաշխիքնե՞ր ստանալ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության՝ պայմանով, որ այդ խոսակցությունը չընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ: Նրա խոսքով, որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի ու բռնության լեզվով չպետք է խոսի:
«Մենք պետք է ընդհանուր ըմբռնում ունենանք, պայմանավորվենք, հրաժարվենք բռնության և սպառնալիքի խոսույթից»,- ասաց Փաշինյանը՝ հատուկ շեշտելով, որ խոսքը իրական մտադրությունների մասին է: Սա փաստացի գնահատվում է որպես հերթական մեսիջ՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, հստակ երաշխիքներ ստանալու նպատակով:
Բանն այն է, որ, ինչպես նշել էին օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը բանագնացներ էր ուղարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը:
Մեր տեղեկություններով, քանզի դրական պատասխան չի ստացել, հիմա նույն առաջարկը հնչեցնում է հրապարակային: Թեպետ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները հստակ հայտարարել են անվտանգության երաշխիքնեի ու, այսպես կոչված, «մարդասիրական միջանցքի» մասին, խնդիրը դեռևս բաց է մնում, քանի որ, մեր տեղեկություններով, Փաշինյանը երաշխիքներ է ցանկանում նաև մասնավորաբար իրավական պատասխանատվության առումով, ինչի հետ կապված որևէ համաձայնություն չի ստացել:
Ուստի հիմա ԱԺ ամբիոնից նա արդեն հրապարակային է հնչեցրել այն «թեզերը», որոնք փոխանցվել էին Վանեցյանին բանագնացների միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»