Մինչև 2021 թվականի մարտի վերջ այս տարվա հոսանքը գնալու է. աստղաբան–էզոթերիկ
«Ես միշտ նշել եմ, որ գուշակ չեմ։ Կարելի է որոշակի վերլուծություններ, կանխատեսումներ անել, ինչպես բոլոր մասնագիտություններով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով այս տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերին՝ կորոնավիրուս, պատերազմ, Հովհաննիսյանը նշեց, որ եթե դիտարկենք մոտ 5 տարվա հուշումները, ապա կարելի կլիներ կռահել՝ զուտ լինելով քաղաքագետ.«Քանի որ եթե մենք ունենք չլուծված հակամարտություն ու աշխարհաքաղաքական դասավորությունները փոխվում են, այս առումով կարելի էր կռահել։ Բայց որ այս մասշտաբներով՝ ոչ մեկս չէինք պատկերացնում։ Բազմիցս նշել եմ, որ սատուրնի տարի է, կարնիկական խնդիրների լուծման տարի էր, իսկ կարման այնպիսի բան է, որը շրջադարձային կարող է լինել։ Տեսանք, որ տարին այնպիսին եղավ, որին չէինք սպասում կամ գոնե մեզ համար տհաճ, ցավոտ եղավ։ Դեռ տարին չի ավարտվել և մինչև 2021 թվականի մարտի վերջ այս տարվա հոսանքը գնալու է, թե ինչպես կգնա, կախված է մեր զգոնությունից, ամբողջ ռեսուրսների ճիշտ օգտագործումից։ Քաղաքական վերլուծություններ չեմ արել ու չեմ անի»։ Նրա խոսքով՝ այստեղ անորոշությունն այնքան է մեծացել, որ որևէ աստղաբանական կռահում չի դիմանա այդ ամեն ինչին։
Հարցին, թե ինչպիսին է լինելու 2021-ը Հայաստանի համար, ինչ կանխատեսումներ կան, աստղաբանը նշեց.«Կանխատեսումներ հիմա չեմ կարող ասել, քանի որ գոնե նոյեմբեր ամիսը պետք է վերջանա, որ նոր ինչ-որ հստակություն լինի։ Չնայած այնքան խառն է ամեն ինչը, իրավիճակներն այնքան են իրար վրա դասավորված, ոչ միայն Հայաստանում, որ ես էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինեն կանխատեսումները, անորոշությունը շատ-շատ մեծ է»։

Սակայն Հովհաննիսյանը նշում է, փոփոխություններ կլինեն և այդ փոփոխություններին դիմադրելը լավ չի, քանի որ այն մեր մեջ արձագանքում է որպես ցավ և տառապանք. «Քանի որ փոփոխությունները միշտ եղել են ու կան։ Հիմա էզոթերիկ տեսանկյունից եթե նայենք, շատ է խոսվում քվանտային անցումների մասին։ Դա անհատական իրականությունների զուգահեռումն է ու մեկ -մեկ հատումը։ Այսինքն յուրաքանչյուր անհատ ունի իր իրականությունը, իր իրականության մասին կարծիքը, արժեքային համակարգը։ Յուրաքանչյուր ազգ իրենը և այսպես շարունակ որոշ ժամանակ։ Հիմա դա փոխվել է լրիվ և դա կարող է բերել բախումների»։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին, աստղաբանը նշեց, որ մենք ընկանք մի իրավիճակի մեջ, որը հատուկ էր 17-րդ դարին.«Ավելի ցածր վիճակի մեջ, քան կայինք և այդ բնազդային պաշտպանությունը, չգիտակցված վախերը արտահայտվեցին, կարող էր և չլիներ և այդ ամեն ինչը փոխվեր։ Բայց քանի որ դա տեղի ունեցավ հենց այսպես ու մարդիկ հիմա միայն մտածում են իրենց պահպանման, կենցաղը պահպանելու մասին, թե հետո ինչ է լինելու, այսպիսի վախերի մեջ են ընկել և ինչ-որ տոկոսի է գալիս դրանք և այն դառնում է ինչ-որ պահի իրականություն»։ Դիտարկմանը, թե մյուս տարի կորոնավիրուսը կշարունակի անհանգստացնել մեզ, Հովհաննիսյանը նշեց, որ դա աստղերը չեն որոշում.«Պետք է պարզապես հասկանալ, արդյոք այս հիվանդությունը կա, եթե կա, արդյոք մի փոքր չափազանցված չէ և ուր է գնում, ում է դա ձեռնտու»։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)