Աղցանների ճիշտ պահպանման եղանակը
Աղցանների ոչ ճիշտ պահպանումը կարող է ծանր թունավորումների պատճառ դառնալ, քանի որ աղցանը բարենպաստ միջավայր է տոքսիններ արտազատող միկրոօրգանիզմների համար: Այս մասին «ТАСС»-ին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:
Աղցանների պահպանման ժամկետը կախված է բաղադրատոմսից, քանի որ աղցանում, սովորաբար, տարբեր դիմացկունության մթերքներ են պարունակվում, իսկ մայոնեզով կամ սոուսներով համեմելն արագացնում է մանրէների բազմացումը: Ուստի, աղցանները խորհուրդ է տրվում պահպանել սառնարանում, 2-6 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:
Օրինակ՝ հում և եփված բանջարեղենով կամ մրգերով, ինչպես նաև տավարի մսով, թռչնամսով և ապխտած մսով պատրաստված աղցանները կարող են պահպանվել 18 ժամ, իսկ համեմվելուց հետո՝ միայն 12 ժամ: Պահածոյացված բանջարեղենից և եփված ձվերից պատրաստված ուտեստը մայոնեզով կամ թթվասերով համեմվելուց հետո կարող է պահպանվել 6 ժամ, իսկ ծովամթերքովն՝ առանց համեմվելու՝ 12 ժամ: Մարինացված, աղի, թթու բանջարեղենից պատրաստված աղցանների պահպանման ժամկետը 36 ժամ է:
-Ավելի ապահով է աղցանները համեմել մատուցելուց առաջ: Աշխատեք համեմված աղցանը ողջ գիշեր ամանորյա սեղանին չթողնել. նպատակահարմար է այն տեղափոխել սառնարան,- նշել է Ռոսպոտրեբնադզորը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը