Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

«Չկարեցա գոնե տղուս ձեռը բռնեմ, հրաժեշտ տամ»,- ասում է ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի մայրը

«Երեխեքս ասում էին՝ մամ, Հայկին միշտ մեզնից շատ ես սիրում, ամեն երկրորդ բառդ Հայկն է, բայց ի՞նչ անեի. ինքը հեռու էր, մենակ էր»,- ասում է զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի մայրը՝ Աիդան։ 

24-ամյա տանկիստ Հայկը ծնվել ու մեծացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, հաճախել տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, հետո ուսումը շարունակել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: «Մի օր դասից եկավ, ասաց՝ մա’մ, գնում եմ ռազմական վարժարան: Lուրջ չվերաբերվեցի, բայց հետո պնդեց միտքը, որ ընկերոջ հետ պիտի գնան։ Մենք գնացինք քննության, իսկ ընկերոջ ձեռքը կոտրվել էր, չեկավ»,- հիշում է տիկին Աիդան։

Վարժարանում սովորելու տարիները Հայկի համար հեշտ չեն եղել, բայց կարողացել է հաղթահարել դժվարությունները՝ խիստ ռեժիմը, հեռավորությունը, կարոտը։ Նույնիսկ ուսուցիչներն են զարմացել՝ բնավորությամբ նուրբ ու փխրուն անձնավորություն էր, ինչպե՞ս ընտրեց այդ մասնագիտությունը։ «Երբ ավարտեց վարժարանը, ասացի՝ Հայկ ջան, արի շարունակենք ԱԻՆ-ի համալսարանում (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա), գոնե հրշեջ ծառայությունում կաշխատես, իրիկունը տուն կգաս։ Ասաց՝ մամ, էսքան տարի ուրեմն իզու՞ր եմ չարչարվել, ասաց ու գնաց Վազգեն Սարգսյանի անվան համալսարան»,- հիշում է Հայկի մայրը։

Ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, ծառայակից երկու ընկերների հետ բնակվում էր Ստեփանակերտում։

Ընտանիքը դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով, որ որդին ծառայության անցնի Հայաստանում, մերժել են՝ պնդելով, թե գործի մեջ կարեւոր է Արցախում ծառայելը։

Հայկը մասնակցել է նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմին. այդ ժամանակ ուսումնական վարժանքների շրջանն էր։

2020թ.-ի պատերազմի ընթացքում Հայկն ամեն օր զանգել է տուն, հանգստացրել ծնողներին՝ ասելով, թե ինքն ապահով դիրքում է, պահեստազոր է եւ առաջնագիծ չի գնում, հետո է պատմել, որ մասնակցել է Ջաբրայիլի մարտերին, որտեղ իր զինվորներից զոհեր են եղել։ «Երբ Ջաբրայիլից տեղափոխում էին, նահանջ էր տրված, զանգեց հորն, ասավ՝ պապա, երբ գամ Նոյեմբերյան, դեռ տան շեմքը չմտած՝ մի ղոչ ոտներիս տակին մատաղ կանես։ Ինքն իր համար մատաղ էր խոստացել, ես էլ որոշել էի՝ մատաղը փողոցում անել ու բոլորին բաժանել….»,- ասում է ավագ լեյտենանտի մայրը։ Թեժ մարտերի ընթացքում մի օր էլ զանգել է, մորը խնդրել, որ գնա եկեղեցի ու իր համար աղոթի։

Ընտանիքի անդամներն ավագ լեյտենանտի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 21-ին, զգուշացրել է՝ հեռախոսակապ չկա, չի կարողանալու երկու օր զանգահարել։ Հինգ օր անց Հայկի հեռախոսահամարին մայրն է զանգել, օտար մարդ է պատասխանել, տվյալներ ճշտել Հայկի ծննդավայրից. դիահերձարանից էր։ 

Հայկ Ղարսյանը զոհվել է Վարանդայում (Ֆիզուլի), «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծառայակից ընկերներից մեկը պատմել է, թե ինչպես է Հայկն օգնել իր զինվորներին, վիրավորներին տեղափոխել թաքստոց, սակայն չեն կարողացել թաքնվել ԱԹՍ-ից։ Հարվածից զոհվել են Հայկը եւ նրա 11 զինակից ընկերները։

«Հայկիս ճանաչել են ատամնաշարից. ապրիլյան պատերազմի ժամանակ հրթիռի ալիքն էնքան ուժեղ ա եղել, որ տղուս ատամները ծռել էր, հենց դրանից էլ ճանաչել են։ Էնքան պլաններ ունեինք, տները վերանորոգում էինք, հիմա ձեռիցս ոչ մի բան չի գալիս, ոչ մի բան չեմ ուզում։ Չկարեցա գոնե տղուս ձեռը բռնեմ, հրաժեշտ տամ»,- ասում է տիկին Աիդան։

Ղարսյանների տան բոլոր անկյուններում Հայկի լուսանկարներն են, նրա պատվոգրերը, զինվորական նվերները։ Իսկ պատերազմից մնացած միակ իրը գրպանից հանված հեռախոսն է։

Հայկը երեխաներից միջնեկն է, շատ կապված է եղել քրոջ՝ Մարիամի հետ։ «Շատ զբաղված էր լինում, բայց ամսվա մեջ մի օր ունեիք, որ պարտադիր իրար հետ ամբողջ գիշեր զրուցում էինք, մեր գաղտնիքները վստահում իրար։ Մեկ-մեկ աղջիկների նկարներ էր ուղարկում, ասում՝ տես հավանու՞մ ես, սիրու՞ն ա»,- պատմում է Հայկի քույրը։ Հայկի ու Մարիամի նպատակն այն էր, որ Հայկի ծառայությունն Արցախում շուտ ավարտվի, եւ նա վերադառնա Հայաստան, ապրի իր տանը։

Տնից դուրս ենք գալիս, տիկին Աիդան ուղեկցում է, ցույց տալիս անավարտ շինարարական աշխատանքները, որոնք Հայկը ծրագրել էր հոր ու ավագ եղբոր հետ։

«Կարող է իր ճակատագիրն էր էս 24 տարին, բայց գոնե կողքիս կլիներ, ես ինձ իմ որդու առաջ մեղավոր եմ զգում»,- ասում է տիկին Աիդան։

 

Ավելին՝ այստեղ