Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Հաշված օրերից կբացվի Սեփանակերտի օդանավակայանը․ Մոսկվան բանակցում է Բաքվի հետ, իսկ Երևա՞նը․ 168․am

Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168․am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։

Սակայն, բացի հարցի տեխնիկական բաղադրիչից, կա նաև քաղաքական բաղադրիչ՝ Բաքվի հակազդեցությունը, որը վերջին տարիներին թույլ չէր տալիս բացել օդանավակայանը, թեև այն տեխնիկապես պատրաստ էր «աշխատել» դեռ վերակառուցումից հետո 2012 թվականից։

168․am-ի աղբյուրների փոխանցմամբ, սկզբնական շրջանում այն առավելապես կլինի Արցախում ռուսական կոնտինգենտին ծառայող ռազմակայան, սակայն սպասվում են նաև քաղաքացիական չվերթեր, որոնք կխորացնեն Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքական-հասարակական կապը։ Այս ուղղությամբ, մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմը Ղարաբաղում աշխատել է կոնտինգենտի հաստատման հենց սկզբից օդանավակայանի տարածքում:


«Ներկայումս այս հարցի շուրջ Մոսկվան բանակցություններ է վարում Բաքվի հետ։ Դրանք այսօր ավելի հեշտ են, քան մինչ պատերազմը, որովհետև ներկայումս Բաքուն հետաքրքրված է, որպեսզի ռուսական ներկայությունը Ղարաբաղում լինի արդյունավետ, որովհետև աշխատանքներ ունի անելու տարածքներում։ Այդ հարցում էական նշանակություն կունենա այս օդանավակայանի բացումը, որով ռուսական կոնտինգենտը կստանա անհրաժեշտ բեռներ՝ առանց տարանցիկ անհարմարավետ ու ծանրաբեռնված ուղիների, այդտեղ վայրէջք կկատարեն նաև ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և հիմնականում Իլ-76, որոնք էլ բեռների փոխադրման հիմնական միջոցն են։ Կոնտինգենտի տեղակայումից որոշ ժամանակ անց ռուսական ուժերը Ղարաբաղում սկսեցին ստանալ իրենց բեռները՝ բացի հայկական ուղուց, նաև ադրբեջանական ճանապարհով, սակայն դա ևս լավագույն լուծումը չէ, երբ կա պատրաստի օդանավակայան, որի բացումը հետաքրքրում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արցախի իշխանություններին, որով նրանք կստանան ուղիղ կապ Ռուսաստանի հետ, և դա կբարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը։

Հետագայում դա հիմք կստեղծի կարգավիճակի համար, դրանով այս ամենը հետաքրքիր է նաև Արցախի իշխանություններին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Մոսկվայի տեսանկյունից սա խաղաքարտային իրադարձություն է և լիովին տեղավորվում է այդտեղ ռուսական քաղաքականության լավագույն ավանդույթների, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրված Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ հայտարարության շրջանակում, որի կետերից մեկը ենթադրում է բոլոր հաղորդակցությունների բացում։ Բացի դրանից, մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական կողմը մեծ միջոցներ է ծախսում ռուսական ներկայությունը Ղարաբաղում ապահովելու համար, ինչը կկրճատվի օդանավակայանի բացմամբ և ավելի շահեկան կդառնա Ռուսաստանի համար։

ի խմբի արձագանքին տարածաշրջանում այս միտումների վերաբերյալ։ Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ Մոսկվան բանակցում է Բաքվի հետ այս հարցում Բաքվի համաձայնությունը ստանալու նպատակով ռուսական կոնտինգենտի և բեռների մասով, իսկ արդյո՞ք Երևանը բանակցում է Մոսկվայի հետ, որպեսզի Երևան-Ստեփանակերտ անհրաժեշտ չվերթեր ևս լինեն՝ հատկապես հետպատերազմյան շրջանում, այդ հարցը ևս լինի այս փուլում բանակցությունների առարկա, հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի կետերը դրա ստորագրումից հետո, դեռ բացի կորուստներից և շարունակական զիջումներից, ոչինչ չեն բերել հայկական կողմերին։

Հայկական կողմը նույնիսկ այս իրավիճակում չի ուրվագծել այն ուղիները, որոնք հարկավոր են իրեն, և որ ուղղությամբ պետք է աշխատի հայկական կողմը, ոչ թե ռուսական, թուրքական կամ ադրբեջանական, որոնց համար նոյեմբերի 9-ի հայտարարության հաղորդակցությունների բացման մասով հետաքրքիր է առավելապես կապը Նախիջևանի հետ, Ստեփանակերտի հետ ռուսական կապը, իսկ ի՞նչ է հետաքրքիր հայկական կողմին, ի՞նչ է ձեռնտու և շահավետ հայկական կողմին։

Հարցը չափազանց հռետորական և անհասցե է հնչում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնական ներկայիս Երևանի դիվանագիտական ներուժից որևէ մեկը որևէ ակնկալիք չունի։ Չնայած այս հարցով իր վերջին հարցազրույցներում Նիկոլ Փաշինյանն անհամոզիչ որոշ ձևակերպումներ է արել, այս փուլում միայն երևում է, թե ինչ հաղորդակցությունների բացման ուղղությամբ են աշխատում Մոսկվան, Բաքուն ու Անկարան։

Մանրամասները՝ 168․am

 

Ավելին՝ այստեղ