Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Հայաստանի ղեկավարներից ում օրոք քանի մարտական զոհ ենք ունեցել

Մեկ տարի առաջ՝ 2020թ․ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց հերթական «աննախադեպ» բանի մասին․ «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:

Yerevan.today-ը ուսումնասիրելով նախկինում վիճակագրությունը, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հերթական սուտն էր։ Պարզվում է, որ Փաշինյանի նշած 2019 թվականին հրադադարի խախտման զոհերի թիվը եղել է 4, մինչդեռ նման ցուցանիշ եղել է նաև 2008 թվականին։ Ավելին, 2001 թվականին եղել է ընդամենը 3 զոհ։ Անշուշտ, բոլոր կորուստներն էլ ցավալի են, բայց մենք արձանագրում ենք փաստը։ Իսկ իրականում, Հայաստանի ո՞ր ղեկավարի օրոք որքան զոհ ենք ունեցել սահմանին։

Եվ այսպես, Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդյունքում զոհերի թիվը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարներով մոտ 7 հազար։ Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արյան գնով ազատագրվեց Արցախը, հիմնվեց Արցախ պետությունը։ Այդ տարիների զոհերի թվերն այսօր պաշտոնական աղբյուրից ստանալ չի ստացվում, այդ իսկ պատճառով հաշվարկները մոտավոր են, սակայն հիմնված են հնարավոր հավաստի տեղեկատվության վրա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սրանք արդեն պաշտոնական թվեր են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք, չնայած մեկ տարի առաջ «գլուխ գովալուն», մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար։ Ավելին, Փաշինյանի ասած «աննախադեպ»-ը իրոք դարձավ աննախադեպ․ մենք կորցրեցինք Հայրենիք, որը ձեռք էինք բերել ավելի քան 6 հազար զոհերի գնով և պահել՝ 26 տարի չունենալով լայնամասշտաբ պատերազմ։ Եթե Լևոն Տեր-Պետրսյանի ժամանակ պատերազմը ու զոհերը հասկանալի էին՝ մենք ներքաշվեցինք մեզ պարտադրված պատերազմի մեջ, ընթացքում ստեղծելով կանոնավոր բանակ՝ ազատագրեցինք մեր հողերը, թուրքերին քշեցինք Արցախից, ապա 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմում կորցրեցինք գրեթե ամեն ինչ, առաջին պատերազմում ազատագրածն ու շատ ավելին՝ տալով ավելի քան 5000 զոհ։ Ստացվեց, որ այդ զոհերը հանուն ոչնչի էին, ինչպես ասում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

ՀՀ դատախազության տված պաշտոնական թվերը վկայում են՝ կայունություն ու անվտագություն Հայաստանն ու Արցախը ունեցել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք։

Մանրամասն թվերը՝ ինֆոգրաֆիկայում։