Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
ՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող օդաչուների խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված: 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել:

«Սա դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից:

Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույնն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ:

Այս գործն օրինակ է, թե ինչպես է գործադիր իշխանության համակարգի բյուրոկրատիան խաթարում իրավունքի գերակայության գաղափարը և ինչպես է կոպտորեն ոտնահարվում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական սկզբունքը:

Այս գործը ցույց է տալիս, որ գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքների հանդեպ, որքան էլ ռազմավարական տարբեր փաստաթղթերում Կառավարությունները տարիներ շարունակ ամրագրել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ:

Բյուրոկրատական նման քաշքշուկները մարդկանց աչքերում արժեզրկում, զրոյացնում են այդ բոլոր գաղափարները, դրանք դարձնում են հռչակագրային անիրական «մտքեր»:

Օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ:

Տեղի են ունեցել մի քանի տասնյակ հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և հարցի կարգավորման գործում ներգրավված այլ կողմերի միջև:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում և հաղորդումներում:

Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն:

Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:

2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները:

Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը:

Մինչդեռ, տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել և շարունակում են չգործադրել հետևողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենադրական նախաձեռնությունը:

Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ:

Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել:

Արդյունքում, ստեղծվել է իրավիճակ, որով անտեսվում են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տևողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության:

ՀՀ կառավարությունն [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը:

Մենք շարունակելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում գործադրել առկա բոլոր հնարավորությունները՝ օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով»: