Հայաստանի իշխանությունն, առողջապահության թեմաներով, ԱՄՆ-ին պետք է վերջնագիր ներկայացնի՝ Հայաստանում ԱՄՆ բիոլաբորատորիաները փակելու և ոչնչացնելու վերաբերյալ, այլ ոչ թե բանակցի՝ Կորոնավիրուսի դեմ վակցինաներ ձեռք բերելու համար․ Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համաշխարհային բժշկական և բժշկագիտական հանրությունը հիացած է կորոնովիրուսային համավարակի դեմ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արձանագրած աննախադեպ հաջողություններով: Նույնիսկ ամենակասկածամիտներն ու չարակամներն են ստիպված արձանագրել, որ ռուսական պատվաստանյութը լավագույնն է տարբեր երկրների և դեղագործական ընկերությունների կողմից ստեղծված և փորձարկված տասնյակ պատվաստանյութերի մեջ:
Հայաստանի կառավարությունը և առողջապահության նախարարությունը, որը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, պատճառ դառնալով հարյուր հազարավոր մարդկանց վարակման և հազարավորների մահվան, հիմա եզակի հնարավորություն ունի դիմելու Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, խնդրելով պատվաստանյութի համապատասխան խմբաքանակ տրամադրել Հայաստանին՝ մեր բնակչությանը պատվաստելու, համաշխարհային աղետ դարձած չարիքի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու, մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը ապահովելու համար:
Թե ինչու է հապաղում Հայաստանի կառավարությունը՝ մասնավորապես առողջապահության նախարարությունը, մեզ համար շարունակում է մնալ անհասկանալի, քանի որ ամեն կորցված օր պատճառ է դառնում հարյուրավոր նոր վարակվածների, բազմաթիվ մահերի ու մարդկային ողբերգությունների:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով օր առաջ դիմել բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի իշխանություններին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ իր արդյունավետությունն ապացուցած, տասնյակ երկրներում միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկող Սպուտնիկ V պատվաստանյութը ձեռք բերելու համար, և, Հայաստանի ամբողջ բնակչությանը պատվաստելու միջոցով, կանխել համավարակի տարածումը և դրա աղետալի հետևանքների շարունակական ազդեցությունը:
Հայաստանի իշխանությունն, առողջապահության թեմաներով, ԱՄՆ-ին պետք է վերջնագիր ներկայացնի՝ Հայաստանում ԱՄՆ բիոլաբորատորիաները փակելու և ոչնչացնելու վերաբերյալ, այլ ոչ թե բանակցի՝ Կորոնավիրուսի դեմ վակցինաներ ձեռք բերելու համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»