Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

4-5 հազար հոգի չկա այլևս, մի հսկա դատարկ խոռոչ է, որը լցնել հնարավոր չէ․ ոչ մեկը չի բացատրում, թե ինչպես էր հնարավոր հանձնել Հադրութը, ինչու Սղնախից հանեցին զորքը, ճանապարհ բացեցին դեպի Շուշի

Հետք»-ը հրապարակել է խմբագիր Էդիկ Բաղդասարյանի «Փլված կառավարման համակարգի պարտությունը» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Նրանք չկան, մի հսկա դատարկ խոռոչ է մեր մեջ, որը լցնել հնարավոր չէ: 4-5 հազար հոգի չկա այլեւս:

Այսօր մեծ մասը, չգիտեմ ինչու, համոզված ասում է, որ մենք այս պատերազմում պարտվելու էինք: Նախ՝ պատերազմից հնարավոր էր խուսափել, բայց իշխանություններն ունակ չէին դա անելու: Նրանք պատրաստ չէին իրենց պոպուլիզմից մի սանտիմետր նահանջելու: Այնպես որ, անիմաստ արդարացումներ մի՛ փնտրեք: Ու ամեն ինչ բանակի վրա մի՛ բարդեք: Մենք ունեինք 30 տարեկան բանակ, որը միշտ կատարել է առաջադրված խնդիրները: Բանակը մի օրում չի ստեղծվել, անցել է չափազանց դժվարին ճանապարհ: Այո, բանակում կային բազում խնդիրներ, բանակից թալանում էին (են), գողանում էին (են), բայց դա չի նշանակում, որ մենք բանակ չունեինք: Դուք չեք պատկերացնում, թե մենք ինչպիսի զինվորներ ու սպայակազմ ունեինք բանակում:

Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ, մի՛ արդարացրեք այսօրվա իշխանություններին, գերագույն գլխավոր հրամանատարին: Նույնիսկ համոզված եմ, որ մեր ունեցած զենքերը բավարար էին թշնամուն կանգնեցնելու, հյուծելու ու ստիպելու դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ եթե հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգերով բանակը համալրվեր մինչեւ հարձակումը, օդն ընդհանրապես փակ կլիներ: Նույնիսկ եթե առաջին օրերին արագ բերվեին հակաօդային նոր միջոցներ (դրանք շատ ուշ բերվեցին), որն, անշուշտ, հնարավոր էր, պատերազմը միանգամայն այլ ելք կունենար: Բայց իմքայլականները լուրջ չէին ընկալում պատերազմը սկսելու մասին բազում ազդակները: Սահմանից այն կողմ կուտակումներ կային, հարձակումից դեռ ամիսներ առաջ անդադար ինժեներական աշխատանքներ էին կատարվում, ամիսներ շարունակ: Բայց այս ամենն իշխանության համար հազարերորդական հարց էր:

Ես այսօր էլ համոզված եմ, որ եթե իմանայինք հարձակման օրն ու ժամը, թշնամուն ժամանակին կկանգնեցնեինք լրիվ ուրիշ բնագծերում: Առաջին հարվածին եթե պատրաստ լինեինք, պատերազմն այլ ելք կունենար: Մի օրինակ բերեմ. պաշտպանական ուղղություններից մեկում հարձակման առավոտյան երեք ԱԹՍ է խփել մեր ՀՕՊ-ը: Ինչու՞ մնացած ուղղություններում նույնը չի եղել, ոչ ոք չի էլ փորձում իմանալ: Մինչեւ հիմա, իմ ունեցած հանդիպումներից եմ եկել այդ եզրակացության, նույնիսկ չեն վերլուծել մեր պարտության պատճառները, չեն ուսումնասիրել տարբեր հատվածների մարտերը, կորուստների, հակահարձակման գործողությունների ձախողման պատճառները:

 

Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է մեր պարտության պատճառը, անմիջապես պատասխանում եմ՝ տգիտությունը: Ապաշնորհ, անգրագետ կառավարման պատճառով ունեցանք այսքան զոհ, վիրավոր ու կորցրինք Արցախը: Այնպիսի խառնաշփոթ էր կառավարման համակարգում, որ նույնիսկ զրահաբաճկոնները չէին կարողանում տեղ հասցնել: Հարավային ուղղությունը կաթվածահար էր: Այդ ուղղությամբ տարբեր հատվածներում երբեմն չէիր կարողանում պարզել՝ ո՞վ է տվյալ ջոկատի հրամանատարը, այդ հատված ուղարկված հրաձիգների ջոկատն ի՞նչ խնդիր պետք է լուծի: Սարուշենի մոտ պատերազմի օրերին հանդիպել էինք ջոկատի, որը ենթարկվում էր Սամվել Բաբայանին եւ նրա հրամանով էր այնտեղ, կար ջոկատ, որին նախագահ Արայիկ Հարությունյանն էր ուղարկել, ու կային ՊԲ ժամկետային զինծառայողներ: Ու այս երեք ուժերը միմյանց հետ կապ չունեին: Անհասկանալի էր, թե ադրբեջանական զորքերն ինչպես էին առանց դիմադրության իրար հետեւից վերցնում հայկական գյուղերը, ինչու այնտեղ գտնվող զորքը կազմակերպված դիմադրություն ցույց չէր տալիս, չէիր հասկանում, թե ինչու էր հրետանին ժամերով հրետակոծում ինչ-որ հատված, ինչու անտառը սանրելու համար այդտեղ ուղարկված ջոկատին երեք օր գիշերային տեսանելիության սարքեր չէին բերում: Բազում-բազում անպատասխան հարցեր: Եվ մինչեւ հիմա ոչ մեկը չի փորձում որեւէ հարցի պատասխանել: Ոչ մեկը չի բացատրում, թե ինչպես էր հնարավոր հանձնել Հադրութը, ինչու Սղնախից հանեցին զորքը եւ ճանապարհ բացեցին դեպի Շուշի: Ու՞մ հրամանով եւ ինչու՞ Քարին Տակից հանեցին զորքը: Եվ ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին՝ հայտնի փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առաջ, գրում՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Երբ ժամեր անց ստով բեռնված իր քարավանը պիտի ծնկեր Ալիևի առաջ: Ու երբեք, երբեք չեմ կարողանա հասկանալ, թե գլխավոր շտաբի պետը 44 օրվա ընթացքում ինչու չեկավ զորքի մոտ, ինչու ոտք չդրեց Արցախ:

Այդպես էլ, որևէ հարցի պատասխան չստանալով, ավերեցինք երկրի անվտանգության համակարգը, Հայաստանը նետեցինք ռուսների եւ թուրքերի գիրկը: Ու այսօր մենք գրեթե չկանք որպես երկիր: