Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Հասարակություն

Առաջին անգամ եկեղեցում էինք հանդիպել․ Աստված միացրեց, և երևի Աստված էլ բաժանեց մեզ․ զոհված Լավրենտ Համբարյանի կին

#ԽրամատիցԱնդին շարքի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին։ Իր կյանքը հայրենիքին նվիրած հերոսներց մեկը 1992 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Լավրենտ Համբարյանն է։

 

Լավրենտը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նա ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ։ Նրա կինը՝ Հասմիկը, պատմում է․

 

«Լավրենտն իր տեսակով հարմարվող էր։ Նա գրեթե երբեք ոչնչից չէր դժգոհում։ Ընկերասեր, ընտանիքին նվիրված հայորդի էր։ Չափազանց հայրենասեր էր։ Տավուշյան դեպքերից հետո ավելի էր ոգեշնչվել, անընդհատ այդ մասին էր խոսում»։

 

Տավուշյան դեպքերի ժամանակ Լավրենտը մասնակցել է «Անվախ» դիրքի համար պայքարին։ Որպես պարգևատրում` իրեն անվանական զենք պետք է տրամադրեին, սակայն սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմը։

 

 

Սեպտեմբերի 27-ից պատերազմել է։ Ընտանիքի անդամներին ստել է` ասելով, որ Տավուշում է և ապահով վայրում։ Իրականում մարտական գործողություններին մասնակցել է կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում։ Ընկերները պատմում են, որ մարտական ոգին բարձր է եղել։ Ասել է՝ «Պատերազմը շուտ հաղթենք` հասնեմ տղայիս ծննդյան տարեդարձին»։

 

 

Ճակատագիրը, կարելի է ասել, այլ բան էր պատրաստել։ Իր տեսակով յուրահատուկ և խաղաղ հայրենիք ունենալու երազանքով ապրող Լավրենտն անմահացավ հոկտեմբերի 6-ին՝ կյանքը նվիրելով մեզ, հայրենիքին, ընտանիքին։

 

«Սեպտեմբերի 30-ին՝ ծննդյանս օրը, Արցախից զանգեց, ասաց, որ երբ վերադառնա, կարմիր վարդեր է բերելու, սակայն չհասցրեց գալ։ Մենք առաջին անգամ եկեղեցում էինք հանդիպել․ Աստված միացրեց, և երևի Աստված էլ բաժանեց մեզ»,- ասաց Հասմիկը։

 

 

Երկու զավակների հայրն անմահացավ հանուն գալիք սերունդների խաղաղ ապագայի, հանուն գաղափարի, հանուն արդարության, իսկ մենք պարտավոր ենք ճանաչել նրան և իր տարբերվող տեսակը։