Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Աշխատաշուկայի խորացող ճգնաժամը՝ պաշտոնական թվերով

Աշխատաշուկայի ներկայացվող ցուցանիշները վերցված են պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակումից (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_12_20a_141.pdf): Աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:

Ստորև ներկայացված ցուցանիշները վերաբերում են 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին: Այսինքն՝ այս ցուցանիշներով երևացող բացասական միտումները չեն արտացոլում պատերազմի աննախադեպ սոցիալ-տնտեսական հետևանքները:

Ուստի, անհրաժեշտ է փաստել՝ մինչև պատերազմը մեր երկրի աշխատաշուկան արդեն իսկ մտել էր ճգնաժամի փուլ: Իսկ ճգնաժամի հանգեցնող միտումները հետևանք են այդ նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության անկման բարձր ցուցանիշի, պետական կառավարման  համատարած ձախողումների, անպատասխանատու և պոպուլիստական վարքագծի, COVID-19 համավարակի դեմ հակաճգնաժամային իրական պայքարի բացակայության և տապալման:

2020 թ. առաջին ինը ամիսներին աշխատաշուկայում արձանագրված և խիստ մտահոգիչ պատկերը նաև թվերով՝

- ֆորմալ զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 41 հազարով՝ 4 տոկոսով,

-  եթե հաշվի առնենք, որ շուրջ 6 հազարով էլ կրճատվել է ստվերում աշխատողների թիվը, ապա կստացվի՝ իրականում զբաղված և կայուն եկամուտ ունեցողների (ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածներ) թիվը  կրճատվել է 47 հազարով,

- ակտիվ աշխատանք փնտրող գործազուրկների թիվն աճել է 8 հազարով՝ 3,7 տոկոսով,

- աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5 հազարով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ զբաղվածությունը կորցրած անձանցից 5 հազարն արդեն արտագաղթել են,

- աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 28 հազարով՝ 3,4 տոկոսով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 28 հազարն այլևս կորցրել են նաև հույսը և չեն փնտրում աշխատանք, իսկ նրանց հիմնական մասը, բնականաբար, դարձել է անապահովության նպաստ ստացող:

Փաստորեն, ստացվում է.

2020 թ. առաջին ինը ամիսներին շուրջ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունը և կայուն եկամուտը: Նրանց ընդամենը 17 տոկոսն է շարունակում ակտիվ փնտրել աշխատանք, իսկ շուրջ 60 տոկոսը կորցրել է հույսը և այլևս չի փնտրում աշխատանք: Այս անձինք և նրանց ընտանիքները կա՛մ ունեն արտագաղթելու որոշում, կա՛մ արդեն դարձել են անապահովության նպաստ ստացող: Եվ վերջում՝ իրենց քրտինքով ապրելու հնարավորությունը կորցրած անձանց մի մասը (մեր գնահատմամբ՝ շուրջ 5 հազար) արդեն իսկ արտագաղթել է:

Հատկանշական են նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության տվյալները: Մասնավորապես՝ 2020 թ. իրական գործազուրկների ընդամենը քառորդ մասն է դիմել գործակալություն՝ պետական աջակցության նպատակով: Խիստ ցածր այս ցուցանիշը պայմանավորված է նաև զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման աննախադեպ բարձր մակարդակով՝ 2018 թ.՝ 75 տոկոս, 2019 թ.՝ 50 տոկոս: Բացասական այս միտումները վերաբերելի են նաև 2020 թ.-ին: Հաջորդ պատճառը այդ աջակցության աննշան արդյունքներն են: Օրինակ՝ պետական այս գործակալության միջոցով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է 2020 թ. տեղավորվել աշխատանքի: Այլ կերպ ասած՝ գործակալության շուրջ 300 մասնագետները միջին ամսական կտրվածքով կարողացել են աշխատանքի տեղավորել ընդամենը 800 մարդու՝ ծախսելով նաև զբաղվածության պետական ծրագրերին հատկացված շուրջ 150 միլիոն դրամի չափով պետական բյուջեի միջոցները:

Մտահոգիչ է նաև զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի էական կրճատման միտումը: 2020 թ. դեկտեմբերին՝ հունվարի համեմատ թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ: Մյուս կողմից էլ՝ թափուր աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը կրկնվող են: Այսինքն՝ տարբեր պատճառներով դրանք հնարավոր չի լինում լրացնել և գործատուները այդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում են գործակալություն:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա պետք է փաստել՝ 2020 թ. միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,4 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջինում աճել են առնվազն 3 անգամ ավել չափով: Այսինքն՝ աշխատողների իրական եկամուտները շարունակում են նվազել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է:

Աշխատաշուկայի նման իրավիճակին հանգեցնող՝ տնտեսական համակարգում առկա, բացասական միտումները խորանում են: Օրինակ՝ նույնիսկ ՀՀ դրամի մոտ 10 տոկոս արժեզրկման ֆոնին 2020 թ. կրճատվել է նաև արտահանումը՝ շուրջ 4 տոկոսով:

Ամփոփում.

- «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ևս երեք տարի անց ունեցավ ճիշտ հակառակ իրական արձանագրումը,

- մեր երկրում ձևավորվում են ստագֆլյացիայի իրական նոր հիմքեր, որը գործնականում դրսևորվում է «գնաճ + գործազրկության աճ»՝ հումանիտար ճգնաժամի տանող բանաձևով:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

ավելին