Հայաստանի անվտանգային խարիսխները՝ ըստ Խաչիկ Ասրյանի
Հայ - ռուսական նոր որակի ինտեգրացիա և ներկա ու նախկին իշխանությունների հետ տրամագծորեն հակառակ քաղաքական բևեռի ձևավորում. վերջին օրերի հայաստանյան քաղաքական դիսկուրսի հիմնական օրակարգը այս առանցքի շուրջ էր պտտվում: Փաստացի հայկական քաղաքական հորձանքի հսյակական ալիքը դուրս է մնացել պետության շինարարությունից, պատճառը անվստահությունն է գործող քաղաքական համակարգի թե դիմադիր, թե ընդդիմադիր բևեռների նկատմամբ, հետևաբար այս շղթայից դուրս գործող ուժերը պետք է դիմեին առավել վճռական քայլերի:
Երեկ արդեն այդ քայլերի դրսևորումները այնքան նկատելի էին հայկական քաղաքական օրակարգում, որ գրավել էր ռուսական ազդեցիկ համացանցային հեռարձակողի ուշադրությունը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ և ըստ էության գնահատելով հանրային պահանջը՝ նոր քաղաքական բևեռների ձևավորման ուղղությամբ, հայտարարեց ազգային, քրիստոնեական բևեռի ստեղծման մասին:
Խաչիկ Ասրյանը ընդգծում է Հայաստանի անվտանգային խարիսխները՝ Ռուսաստանի հետ եղբայրության խորացում, միաժամանակ ազգային, քրիստոնեական դիմագծի պահպանություն և առավել ընդգծում:
Ի դեպ, սա թերևս առաջին դեպքն է հայ քաղաքական պատմության մեջ, երբ քաղաքական բևեռ ձևավորող ուժը նման հստակ սահմաններ է գծում՝ փորձելով ոչ թե հնարավորինս շատ ուժեր տեղավորել իր ՛՛ծիրին՛՛ մեջ, այլ սահմանափակել մուտքը քաղաքական ու գաղափարական չափանիշներով:
Արտակ Ավետիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»