Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է
Քաղաքականություն

Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի

Տեւական դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը կրկին վերադառնում է ակտիվ փողոցային պայքարի։ Այսօր՝ փետրվարի 20-ին, համապետական հանրահավաք է հրավիրված Ազատության հրապարակում։ Վերջին օրերին մտավորականներ, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում՝  այդ օրը գալ հրապարակ, պայքարել, հասնել իշխանությունների հրաժարականին, թույլ չտալ, որ Սյունիքն էլ կորցնենք։

Դեկտեմբերի վերջերին, երբ Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների հարցը, շարժման թափն ակնհայտորեն թուլացավ։ Քանի որ լիդերությունը ստանձնած վեցնյակում կիսվել էին կարծիքները, ոմանք որպես իշխանափոխության հասնելու ճանապարհ՝ այլեւս դիտարկում էին ոչ թե փողոցը, այլ արտահերթ ընտրությունները, հատկապես, որ մեկ ամսից ավելի բազմամարդ հանրահավաքներ էին արել, բայց Նիկոլ Փաշինյանին չէին կարողացել պոկել իր աթոռից։ Մենք այս ընթացքում քանիցս անդրադարձել ենք ընդդիմության ներքին տարաձայնություններին, որն ուղղակի ազդեցություն է ունենում փողոցային պայքարի վրա։

Հիմա, երբ իշխանությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների այլեւս չի գնում, ընդդիմությունը վերադարձել է ելման դիրք։ Մեզ ասացին, որ այսօրվա հանրահավաքով սկիզբ է դրվում պայքարի նոր փուլի, ընդդիմությունն ակտիվ անհնազանդության ակցիաներ է իրականացնելու, քայլերթեր, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, կրնկակոխ հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին ու տարբեր ակցիաներով փորձելու է նրանց կյանքը «դժոխքի վերածել»։ 
Ա

յսօրվա հանրահավաքը, որը հատուկ նշանակվել է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, մանրակրկիտ է մտածվել։ Հատուկ ուշադրություն են դարձրել հարթակից հնչող ելույթներին, հնարավորինս հարթակից հեռու են պահելու «նախկին ռեժիմի» կարկառուններին, որոնք ժողովրդի մոտ միայն վատ ասոցիացիաներ են առաջացնում։ Այդուհանդերձ, մեզ ասացին, որ ելույթ ունեցողների մեջ այսօր ՀՀԿ-ական էլ կլինի։ Որոշել են հավաքվածներին չծանրաբեռնել ելույթներով։ Դրանք կլինեն 4-ը կամ 5-ը։ Հանրահավաքը կվարի ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ըստ նախնական պայմանավորվածության՝ ելույթ կունենան Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում՝ Արթուր Վանեցյանը ու եւս մեկ հոգի ՀՀԿ-ից։
Ընդդիմադիր լիդերները կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց վճռականության մասին, քաղաքացիներին հստակ գործողությունների կոչեր կարվեն։ «Ամեն բան լինելու է Սահմանադրության շրջանակներում, մենք չենք պատրաստվում սահմանադրական կարգ տապալել»,- ասաց մեր աղբյուրը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդհանրապես չերեւալ քաղաքացիների աչքին, միայն թե նրանք գիտակցեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հայրենիքի փրկության հարցն է դրված․ «Գիտեք, մարդկանց մոտ թյուրիմացություն է, թե սա նախընտրական պայքար է եւ վարկանիշի կամ իշխանության կռիվ է։ Այդպես չէ։ Սա արցախյան պայքար-2-ն է, որպեսզի փրկենք հայրենիքը թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարներից։ Ուստի մենք առաջին օրից ենք հայտարարել, որ մեր պայքարը մանդատների համար չէ։ Մեր պայքարը 5 հազար զոհված տղերքի համար է, 10 հազար ք/կմ-ի վերադարձի համար է, ազգային արժանապատվությունը վերադարձնելու համար է։ Թող սա հեռանա, ու երբ կլինեն ընտրություններ, ժողովուրդ, ում ուզում եք, ընտրեք»։ Հետաքրքրվեցինք՝ շարժումը նոր գործիքակազմ ունի՞ իշխանության դեմ պայքարում, թե՞ կրկնելու են անցած ամիսների սցենարը, մարդիկ հավաքվելու են, հետո տուն գնան։

«Այսինքն, ի՞նչ եք ուզում․ կոչ անենք՝ մարդիկ գնան, Չապաեւի թուրը վերցնեն ու քաղաքացիական պատերա՞զմ սկսեն։ Ես դրան դեմ եմ, ուղիղ եմ ասում։ Այսինքն, կրկնենք այն, ինչ «Սասնա ծռե՞րն» արեցին, մտնենք ոստիկա՞ն սպանենք։ Այո, մարդիկ գուցե հիասթափված են, եւ այդ հիասթափությունն առաջացել է նրանից, որ այս հողատու պադոշի մաշկը անգլիական պադոշից էլ հաստ է։ Վրաստանում վարչապետը ընդդիմադիր լիդերի ձերբակալության անհամաձայնության համար հրաժարական տվեց։ Հասկանո՞ւմ եք, ոնց որ ինձ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար։ Բայց մարդը 5 հազար մարդու գլուխ է կերել, հրաժարական չի տալիս։

Հետեւաբար, պետք է մեր հավաքները կազմակերպենք ավելի արդյունավետ, ավելի հաճախակի, ուժեղացնենք պայքարը։ Անհնազանդության գործողություններ պետք է անել։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, պետք է թքեն իր ճակատին։ Քանի Նիկոլը գնում է ինչ-որ տեղեր, ու հայտնվում են բեմադրված «պատահական» մարդիկ, ովքեր ծափահարում են իրեն, ինքը կարող է ասել․․․ Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից, պետք է գնա ու ասի՝ ռադդ քաշի։ ․․․Ես հանրության վրա չեմ գցում, բայց հողատուն պետք է հասկանա, որ իր քաղաքական գործունեությունը որեւէ կարգավիճակով դժոխքի է վերածվելու»։

Նկատենք, որ իշխանության ճամբարում եւս ակտիվ աշխատանքներ են նկատվում այսօրվա հավաքին ընդառաջ, անցած օրերին քրեական գործերի տարափ տեղաց՝ հիշել են ոչ միայն նախկիններին, այլեւ գործող, բայց իշխանությանը քննադատող  համայնքապետերին, մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետին, ով մասնակցել է պատերազմին ու այսօր էլ կանգնած է թշնամուն դեմ-հանդիման։