Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ Նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը: «Ազատ հայրենիք - Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացուցիչ է նշանակվել Անուշ Զարմիկի Շահրամանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Իննա Արթուրի Աբգարյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ԱԺ խմբակցությունից՝ Եղիշե Զավենի Առուշանյանը:
Ըստ օրենսդրական կարգավորման՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է հրամանագրի հրապարակմանը հաջորդող օրը, ժամը՝ 12:00-ին:
Ավելին՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»