Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է պայքարից
Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում: Կայքը նշում է, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել էր ղրղըզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և անակնկալ պարտություն է կրել 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առջևում է եղել 5-0 հաշվով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը մրցաշարում:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»