Ռազմական մանեւրներ Արարատի երկու կողմում․ Ինչ է սպասում Հայաստանին մարտի 16-ին
iPress.am -Ժողովուրդ թերթի տվյալներով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին զորվարժություններ կանցկացնի Արմավիրի մարզում։ Զորավարժությունների ֆորմատի մասին տեղեկություն չի հաղորդվել, միայն նշված է, որ ներկայում Թուրքիայում անցկացվում են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Փետրվարի 1-12-ը Կարսում անցկացված զորավարժություններից հետո, մարտի 3-ին Իսպարտեում սկսվել են 6 շաբաթ տևողությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի էին ունեցել մարտի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, 102 ռուսական ռազմաբազայի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի մասնակցությամբ։ Զորավարժությունների նպատակն է «ռազմական պատրաստության բարելավում խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի անցնման պայմաններում, հրամանատարական հմտությունների զարգացում և ղեկավարման մարմինների համակարգում ռազմական գործողությունների պայմաններում»։
Իր հերթին, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստության և զորքի օգտագործման հավանական տարբերակների ծրագրերը, ազգային բանակի բարեփոխումները, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ինչի՞ն են պատրաստվում թուրք-«ադրբեջանական» և հայկական բանակները։ Կմասնակցի՞ արդոք ռոսւական զորքը մարտի 16-ի մանեւրներին։ Հիշեցնենք, որ այդ օրն ավարտվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետը, ըստ որի գծանշվել են Թուրքիայի արևելյան սահմանները։ Հիմա ռուս-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական բազան։
Ինչպե՞ս կվարվի Մոսկվան, եթե Թուրքիան որոշի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «երկարաձգել» պայմանագիրը Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի պայմաններում։
«Իհարկե, ռուսական բազան ներուժի անհամեմատելիության պատճառով չի կարող դիմակայել թուրքական բանակին, սակայն հարձակումը նրա վրա կնշանակի, ըստ միջազգային իրավունքի նորմերի, ագրեսիա Ռուսաստանի դեմ, այսինքն Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ», ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին, իսկ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան