Բեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար
2024 թվականին Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը կայուն աճ արձանագրեց գործունեության բոլոր հիմնական ուղություններով։
«Կարծում եմ, որ 2024 թվականը բեկումնային տարի էր Երևանի մասնաճյուղի համար։ Գրանցեցինք առկա ուսուցմամբ ուսանողների քանակական աճ, անցկացրեցինք բազմաթիվ գիտակրթական միջոցառումներ, լույս տեսավ մեր գիտական հանդեսի 10-րդ հոբելյանական համարը, ի դեպ այն զետեղված է ԲՈԿ-ում և РИНЦ-ում, ունենք հանրային և լրատվական դաշտում ճանաչելիության աճ, և, վերջապես, ՀՀ կառավարության հետ կնքեցինք գույքի անհատույց վարձակալության պայմանագիր։ Ահա մեր հաջողությունների ոչ ամբողջական ցանկը։ Ուստի միանշանակ կարող ենք ասել, որ տարին հաջողվել է», – ընդգծում է մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։
«2024-ի ընդունելության արդյունքները վկայում են մեր կրթական ծրագրերի գրավչության աճի մասին։ Բարձր արդյունքներ են գրանցվել ընդունելության ծրագրերում, հատկապես «Տնտեսագիտություն» և «Կառավարում» ֆակուլտետներում։ Ուժգին մրցակցություն է եղել բյուջետային տեղերի համար։ Բարձրացել է նաև ընդունելության քննական գնահատականների միջին միավորը, ինչը վկայում է դիմորդների պատրաստվածության աստիճանական աճի մասին»,- նշում է համալսարանի ընդունելության հանձնաժողովի քարտուղար Ալինա Գրիգորյանը։
Հավելյալ նշենք, որ ընդլայնվել է մասնաճյուղի լրացուցիչ կրթական ծրագրերի շտեմարանը։ 2024 թվականին իրականացվել է 9 լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիր, այդ թվում՝ «Պետական և քաղաքային կառավարում», «Մարքեթինգ», «Արտահանման առաջնորդներ» (ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն հիմնադրամի հետ համատեղ), «SMM և թվային մարքեթինգ»։ Տարվա ընթացքում համալսարանը հարթակ դարձավ մի շարք միջազգային միջոցառումների անցկացման համար՝ «Հաղթանակի թելադրություն», «Տնտեսագիտական թելադրություն», «Համընդհանուր (տոտալ) թելադրություն», «Ազգագրական թելադրություն»։ Մասնաճյուղը համագործակցության պայմանագիր կնքեց Չանչունի համալսարանի հետ (Չինաստան)՝ լրացուցիչ կրթական ծրագրերի ցանկն ընդլայնելու նպատակով։
Համալսարանի ուսանողները մասնակցել են Մոսկվայում, Սոչիում և այլ տեղերում անցկացված մասնագիտական օլիմպիադաներին, մրցույթներին՝ գրանցելով բարձր ցուցանիշներ։ 2025 թվականին մասնաճյուղը կշարունակի իր ակտիվ գիտակրթական և հասարակական գործունեությունը։





















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»