Ահա թե ինչու ենք 44 օր սահմանել ապիկար իշխանությանը պետության ղեկից հեռացնելու համար. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, մենք թևակոխել ենք մեր ազգի արժանապատվության, գոյության համար մղվող պայքարի վճռական փուլ։
Նիկոլ Փաշինյանը դարձյալ ապացուցում է, որ իր համար գոյություն ունեն միայն նեղ անձնական և կլանային շահեր։ Նա ի վիճակի չէ ըմբռնելու աղետը, որ բերել է հայ ազգի գլխին` իր ապիկար և ապաշնորհ քաղաքականության պատճառով։ Նոր Հայաստանի մասին հեղափոխական հարթակից բարբաջող Նիկոլը Հայաստանը կառավարում է «Նիկոլի թվի» մեթոդներով, և այդ մեթոդների հետևանքով` մենք հայտնվել ենք «Նիկոլի թվում»` գրանցելով պատմական հետընթաց։
Էլ ի՞նչը պետք է տապալի Նիկոլը, որպեսզի ազգն արթնանա։
Պատերազմը քի՞չ էր, մի ամբողջ ազգի գաղթականի վերածելն ու բարոյազրկելը քի՞չ էր, համավարակի դեմ պայքարը տապալելը քի՞չ էր, Հայաստանը բոլոր հնարավոր և անհնարին հարթակներում խայտառակելը քի՞չ էր...
Ժամանակն է` գիտակցելու, որ Նիկոլի միակ առաքելությունը ավերելն է, և, հանուն արդարության, նշենք` իր առաքելությունը նա պատվով է կատարում։
Նա պատերազմի 44 օրերի ընթացքում անդադար և առանց խղճի խայթի ստել է սեփական ժողովրդին, մանիպուլացրել, խաղացել ազգային զգացմունքների, հայրենասիրության և հայի` որպես անձնազոհ տեսակի հետ, ոտնահարել ընտանեկան և հոգևոր արժեքները։ Ահա այստեղ է սիմվոլիզմը, ահա թե ինչու ենք մենք մեզ համար 44 օր սահմանել ապիկար իշխանությանը պետության ղեկից հեռացնելու համար։
Սակայն, նրա ավերիչ ձեռքը բռնելու համար մեզ պետք է ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների աջակցությունը։ Մեզ համահայկական ներուժի գեներացիա է պետք։ Սփյուռքին պետք է բացատրենք, որ հապաղելու ժամանակ չունենք. հայրենիք ենք կորցնում, և այս չարի իշխանության դեմ տեղային պայքարը օրվա պահանջ է։ Համախմբվենք և լսելի դարձնենք մեր ձայնը։ Միասին մենք կարող ենք:
Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության հրաժարականի պահանջը չի սակարկվում և չի քննարկվում։ Դա ժողովրդական պահանջ է, որը պետք է րոպե առաջ իրականացվի։
Միայն Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի դեպքում հնարավոր կլինի կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ։
Հակառակ դեպքում գործ ենք ունենալու հերթական շոուի և ֆարսի հետ, իսկ գաղտնիք չէ, որ շոուն և ֆարսն այս իշխանությունների միակ ձեռագիրն են ու միակ հավատամքը, որին մենք այսօր վճռականորեն և համախմբված Ո՛Չ ենք ասում և ասելու ենք այնքան ժամանակ, մինչև չհասնենք մեր նպատակին, այն է` ազատագրել Հայաստանը ստից ու կեղծիքից։
ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ,
ՎՍՏԱՀ ԵՂԻՐ` ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ:
Հետադարձ կապ`




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»