Տեսեք՝ Թուրքիայի հետ ինչ արեցինք Ղարաբաղը. Շոյգու
iPress.am-Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ղազախստան մասնակցելու Թյուրքական խորհրդի հանդպմանը, որը տեղի է ունենալու մարտ 30-31-ին: Թյուրքական խորհրդի անդամ են Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղըրղզստանը, Ուզբեկստանը, դիտորդ է Հունգարիան: Հանդիպման նախօրեին ակտիվացան խոսակցությունները, որ այդ հանդիպմանը կարող է Թուրանի բանակի ստեղծման որոշում ընդունվել: Այդ բանակի ստեղծման առաջին քայլն արվել է՝ Բաքվի բանակը թուրքական բանակի մասն է:
Այս կապակցությամբ Tengrinews գործակալությունը հարցեր է ուղղել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին: Պատասխանելով Մեծ Թուրանի եւ Թուրանի բանակի վերաբերյալ հարցին Շոյգուն ասել է, որ թյուրքալեզու ժողովուրդներ են բնակվում նաեւ Ռուսաստանի տարածքում: «Դուք երազում եք այդ մասին, փորձում եք ինչ որ քայլեր անել: Ինչի՞ համար եւ ո՞ւմ դեմ», ասել է Շոյգուն:
Ո՞ւմ դեմ է ուղղված այդ բանակը, եթե Ռուսաստանում էլ թյուրքական ժողովուրդներ են ապրում, ասում է Շոյգուն: Հետաքրքիր պատասխան է:
Խոսելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, Շոյգուն ասել է. «Համատեղ աշխատանք: Բարդ է, քանի որ խանգարում են, խանգարում է նաեւ այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է… Բայց մենք տարբերակներ ենք գտնում: Օրինակ, Իդլիբի գոտին… Վերջին աշխատանքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղն է: Դա բավական բարդ գործողություն էր: Մյուս կողմից, Թուրքիայի ներգրավումը դրան… հույս ունեմ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Ադրբեջանը անցնեն երկկողմ շփումների, եւ այստեղ շատ բան կախված է Ռուսաստանում Թուրքիայի հետ ձեւավորված հարաբերություններից», ասել է Շոյգուն:
Նշենք, որ հետեւելով ռուս շատ բարձրագույն պաշտոնյաների, Շոյգուն նույնպես անկեղծության իր չափաբաժինն է մատուցում Հայաստանի դեմ Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ ծրագրերի վերաբերյալ: Իդլիբի ու Ղարաբաղի հերթականությունը պատահական չէ՝ այս երկու «գոտիներում» առավել վառ են արտահայտվել ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը: Իդլիբը ներկայում թուրքահպատակ խմբավորումների վերահսկողության տակ է, իրականացվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն մոնիտորիգային կենտրոններով: Մոսկվան Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ կանգնեցրեց Ասադի բանակի հարձակումը Իդլիբում, եւ թուրքերը այնտեղից զորք եւ զինյալներ տեղափոխեցին Ղարաբաղ եւ Հայաստանի հետ սահմանային գոտի՝ Իգդիր:
Ռուս-թուրքական «պարեկությունը» Իդլիբը վերածել է գորշ գոտու՝ սպանությունների, թշվառության, սովի մատնելով միլիոնավոր մարդկանց: Իդլիբը եւ Ղարաբաղը «տարածաշրջանները հավասար կիսելու» Պուտին-Էրդողան եւ Լավրով-Չավուշօղլու մակարդակներով հռչակված քաղաքականությունն է:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան