Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի. ԱվինյանՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերըՌուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհերԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողինCNN. Պենտագոնը ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործողության վրա ծախսել է առնվազն 40 միլիարդ դոլարՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՈ՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսԻրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի uպառնալիքների դեմ բողոքիՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. ԱրաղչիԱրագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավորՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ
Քաղաքականություն

Ինչպես են քաղաքացիները արձագանքում Խաչիկ Ասրյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։ Խաչիկ Ասրյանը հայտնել է, որ այս  արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար: Կուսակցության առաջնորդը ավելի քան վստահ է, որ հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու Առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:

Համացանցում տարածված այս հայտարարությունն անարձագանք չի մնացել և ֆեյսբուքյան օգտատերերը իրենց աջակցությունն են հայտնել Խաչիկ Ասրյանին, ինչպես նաև կիսել են այն տեսակետը, որ իսկապես պետք է  ազատվել այսօրվա իշխանություններից և պայքարել մեր ազգային արժեքները պահպանելու համար։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Նորիկյանը գրել է, որ պայքարելու են հանուն մեր ազգային արժեքների․ «Պայքարելու ենք օտարամոլության դեմ, հանուն մեր ազգային արժեքների, առաջ Աստված!!»:  Մարին Մամյան անունով օգտատերն էլ վստահ է` պետք է ազատվենք այսօրվա իշխանություններից․ «Իսկապես, այդ ամերիկածին նիկոլին պետք է հեռացնել. շատ ճիշտ եք»։

Լիլի Աբովյան ֆեյսբուքյան օգտատերն էլ իր աջակցությունն է հայտնել Խաչիկ Ասրյանի թիմին․ «Պարոն Ասրյան, ես միանգամայն վստահ եմ, որ ձեր ղեկավարած կուսակցությունը միակ լեգիտիմ թևն է այս ընտրությունների... հաջողություն եմ մաղթում», Հին ընկեր անվամբ հանդես եկող օգտատերը հաջողություն է մաղթել «Հայոց Արծիվներ» կուսակցությանը` հույս հայտնելով, որ այս անգամ գոնե մեր ժողովուրդը սթափ և ճիշտ ընտրություն կկատարի․ «Հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Մի՞թե այսքանից հետո էլի չենք կարողանալու ճիշտ հետևություններ անել։ Ապա, թե ոչ, ուրեմն ճիշտ է այն միտքը, որ ամեն մի ժողովուրդ արժանի է այն պետականությանն ու կառավարությանը, որը ինքը ունի։ Խորը ցավ եմ ապրում մեր ժողովրդի մակերեսային, ոչ ազգային մտածելակերպի համար։ Հետևություններ կանեն բոլորը երբևե, այն ժամ արդեն անիմաստ։ Սթափվել է պետք։ Այստեղ ճիշտ է ասված՝ թացը չորի հետ վառվում է։ Հուսամ, ի վերջո, կհաղթի առողջ դատողությունը։
Հաջողություն եմ ձեզ ցանկանում՝ ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ»։

Կան օգտատերեր, ովքեր իրենց ուրախությունն են հայտնել նրա համար, որ վերջապես Հայաստանում կա իսկապես հայրենասեր և հայկական արժեհամակարգը գնահատող կուսակցություն։ Ֆեյսբուքյան օգտատեր Ալլա Լալայանը գրել է․ «Միայն հաղթանակ, Պարոն Ասրյան, վերջապես Հայաստանում կա մի կուսակցություն, որը դավանում է ազգային քրիստոնեական արժեքներ, վստահ եմ՝ հաղթանակով է պսակվելու ձեր պայքարը»։ Շահանե Թունյանն էլ վստահ է, որ պետք է պայքարենք ազգային արժեքների վերականգման համար․ «Կեցցեք, Պարոն Ասրյան, պիտի պայքարենք հանուն հայրենիքի փրկության ու ազգային արժեքների վերականգման»։
Ջիվան Աբրահամյանն էլ ուրախ է, որ Հայաստանում վերջապես կա հայրենասիրական նպատակներով կուսակցություն․ «Ուրախ եմ, որ կա մի կուսակցություն, ում նպատակները հայրենասիրական են»։ Օգտատեր Արմինե Յարալյանը գրել է․ «Պարոն Ասրյան միայն ու միայն առաջ... Ձեր նման հայրենասեր մարդիկ շատ քիչ են մեր երկրում»։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ, սերունդների ապագայի մասին մտածելով, հաջողություն են մաղթում կուսակցությանը։ Վարդանյան Հայկարամը գրել է․ «Ակնկալում եմ մեծ հաջողություններ՝ ի շահ ազգին, ազգի բարոյականությանը, սերունդների ապագայի բարելավմանը....Ամեն արժանավոր հայ իր բաժին ներդրումը ունի երկրի բարոյականության համար, բայց ես ակնկալում եմ պայծառ ապագա գոնե մեր եկող սերուդների համար»։

Այս գրառման վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքները ցույց են տալիս, որ մեկնաբանություն գրողների մեծամասնությունը ցանկանում է օր առաջ ազատվել այսօրվա ապաշնորհ կառավարությունից, ցանկանում է ձևավորել լեգիտիմ, հայրենասեր, հայկական արժեհամակարգով առաջնորդվող, քրիստոնեական արժեքներով օժտված ղեկավարություն, որը կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից և սերունդներին ժառանգել պայծառ ապագա։



Աննա Սիմոնյան

Pressmedia.am