Ինչպես է Արմեն Աշոտյանն ստացել փոխգնդապետի կոչում. ներկայացրել է Հայկ Մամիջանյանը
Պարզվեց, որ իր գործընկերներին «ուսապարկ» անվանած իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր այդ անմեղսունակ տակառը իր վերին բնական բացվածքով ինչ-որ բաներ է բարբաջել է Աշոտյանի մասին:
Էս անմեղսունակաները իշխանության լծակներով 3 տարվա ընթացքում տենց էլ որեւէ բանի չհասան Աշոտյանի նկատմամբ, հիմա էլ որոշեցին, որ ինչպես միշտ էշ-էշ դուրս տալով կարող են ուրախանալ Աշոտյանի անունը տալով:
Լուսավորեմ` բժշկական համալսարանն ավարտել ու այլ հազարավոր շրջանավարտների պես որպես բժշկական ծառայության լեյտենանտ, տարիների ընթացքում, այդ թվում, որպես ամենախոշոր համակարգերից մեկի 7-ամյա նախարար, ում ղեկավարած գերատեսչությունը բարձր մակարդակով եւ արդյունավետությամբ մասնակցել է համապետական բոլոր զորավարժություններին, ստացել է հերթական զինվորական կոչումները:
Վերջին պատերազմի մեկնարկից 5-րդ օրը զորակաչվել է բանակ եւ, ի տարբերություն անգրագետ թռածներից եւ նորաձեւության էռատոյախառը ֆոտոսեսիանների մասնակիցների, ծառայել է 2.5 ամիս:
Դասալիք եւ դավաճան գերագույն գլխավոր վիժվածքի անձնական օգտագործման սույն ոջիլը այլեւս կարող է հպարտանալ, որ իր պատգամավորական գործունեության առաջին իսկ օրով ցայվեց:
Բաղնիքդ անուշ, դեմքդ մաքրի
ՀԳ. Որոշես անդրադառնալ իմ ծառայությանը` հիշի, որ գիտությունների թեկնածու եմ ու պաշտպանել եմ արդեն ձեր կառավարման ժամանակ:
Իզուր ես վերցրել մանդատը: Առաջ քեզ չէի արձագանքում, բայց հիմա մեծ պատգամավոր ես դարձել ու նման ցնցուղներ հաճախ ես ստանալու»:
Ավելի վաղը հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ Արմեն Աշոտյանը մեկ օր բանակում չծառայելով ստացել է փոխգնդապետի կոչում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»