«Փաստ». Նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ «Հայոց Արծիվների» ցուցակում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտը շարունակում է հետաքրքիր վերադասավորումներ ստանալ. կուսակցությունները ակտիվորեն իրենց շարքերն են թարմացնում, արդեն ուրվագծվում են համամասնական ցուցակները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրական մարաթոնից անմասն չի մնալու նաև հանրությանը ոչ անհայտ Արայիկ Պարոնյանը, որը մինչև անցած տարվա փետրվարի 8-ը շուրջ 12 տարի զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը՝ երբեմն նաև որպես ժամանակավոր պաշտոնակատար ղեկավարելով համակարգը: Պարոնյանը անցած տարի պաշտոնից հեռացել է, ըստ ամենայնի, նոր իշխանության հետ հակասությունների պատճառով՝ ֆեյսբուքյան գրառմամբ համակարգի «երեխաներին» հորդորելով հետևել Գալուստ Գրիգորիչի խորհուրդին և մեծանալ։
Այժմ Պարոնյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, հանգրվանելու է Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի բարձր հորիզոնականներից մեկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»