«Խորհրդաժողով». Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողություններ և ռիսկեր
2020թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ապրիլի 23-ին ժամը 09:30-ից հրավիրում է ձեզ «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովին, որի ընթացքում զեկուցողները կներկայացնեն Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն)։ Խորհրդաժողովի ծրագիրը ներկայացված է ստորև։ Խորհրդաժողովի անցկացման վայրը՝ «Անի Գրանդ» հյուրանոց՝ «Panoramic Hall» սրահ։
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ 09:00-10:00 Գրանցում 10:00 – 10:10 Բացման խոսք ԲԱԺԻՆ 1-ԻՆ (10:10-11:30) Ռուբեն Մելքոնյան – Հայաստան֊Թուրքիա սահմանային հարցեր. պատմություն և հնարավոր հեռանկար Վարուժան Գեղամյան – Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը Հարավային Կովկասի և Հայաստանի հանդեպ Էդգար Էլբակյան – Թուրքիան, Ադրբեջանը և հայ-ադրբեջանական հակամարտությունը Կարեն Իգիթյան – Թուրքիայի Զինված Ուժերը և Հայաստանը Հարց ու պատասխան (11:30-12:00) Սուրճի ընդմիջում (12:00-12:15) ԲԱԺԻՆ 2-ՐԴ (12:15-13:35) Հրանտ Միքայելյան – Թուրքիայի ժողովրդագրական քաղաքականությունը և Հարավային Կովկասը Վարդան Ոսկանյան – Թուրքիա-Իրան մրցակցությունը Հարավային Կովկասում Սերգեյ Մելքոնյան – Թուրք-իսրայելական հարաբերությունները և Հարավային Կովկասը Ջոնի Մելիքյան – Թուրքիա-Վրաստան հարաբերությունների ապագան Հարց ու պատասխան (13:35-14:00)




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»