«Սրանց թվում է, թե նախկինում իշխանությունները չեն հասկացել խաղաղության գինը, երբ բոլոր ճակատներում կռիվ են տվել ազգային հարցերի հայանպաստ լուծման համար». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտմանն ուղղված Սերժ Սարգսյանի իշխանության հետեւողական ջանքերը կենսունակ են, թեեւ արդեն երեք տարի է, մենք իշխանության չենք։
Քիչ առաջ արտասահմանցի գործընկերներս տեղեկացրեցին, որ մոտ օրերս հնարավոր է կյանքի կոչվի 2015թ․ ապրիլին ինձ տրված խոստումը․ եվրոպական երկրներից մեկը, որի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը ես էի, մոտ օրերս շատ հավանական է ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ։ Անմիջական կապի մեջ եմ արտասահմանցի պատգամավոր գործընկերներիս հետ։ Այս պահին չեմ նշում որ երկրի մասին է խոսքը, որպեսզի գործընթացը չվնասվի։
2018թ․ ապրիլից սկսած թուրքական ժխտողականությունը սնվում է Հայաստանի թրքասեր իշխանության խաղաղասիրական օրակարգից։ Կապիտուլյանտը եկած օրվանից մեզ խաղաղության պատրաստեց, սակայն պատերազմ բերեց։ Հիմա էլ թուրքը հոխորտում է, թե Երեւանն ու Սյունիքը իրենն են, իսկ սրանք բարեկամություն են քարոզում։
Սրանց թվում է, թե նախկինում իշխանությունները չեն հասկացել խաղաղության գինը, երբ բոլոր ճակատներում կռիվ են տվել ազգային հարցերի հայանպաստ լուծման համար։
Հ․Գ․ Հայաստանը չի դառնալու թուրքական վիլայեթ: Մենք շարունակելու ենք մեր ցեղասպանված նախնիների արդար կանչի ձայնը բարձրացնել բոլոր միջազգային հարթակներում՝ անկախ որևէ կապիտուլյանտի գոյությունից»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»