«Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա». Արտակ Թովմասյանը Գյումրիում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ (տեսանյութ)
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ապրիլի 20-ին Գյումրի քաղաքում հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ:
«Մենք չորս ամիս է` տանջվում ենք, ոչ մի արձագանք չկա, զուտ բոլորն իրենց համար գալիս, գնում են»,- հանդիպման ժամանակ ասաց քաղաքացին` նշելով, որ բոլորը խաբում են:
«Որովհետև ճիշտը չեն սովորել ասել, իրենց մանիպուլյացիան անում են, թողնում գնում»,- դիմելով քաղաքացուն` ասաց Թովմասյանը և նշեց. «Դրա համար եկել ենք, որ ասենք` ժողովո՛ւրդ, թյուրիմացության մեջ են գցում, ընտրության են պատրաստվում..., ընտրություն չպետք է լինի: Մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը թողել են մի կողմում, եկել են` ընտրություն են անում, ոչ մի ընտրություն»:
Արտակ Թովմասյանն ընդգծեց, որ գերիների ու անհետ կործաների հարցն այսօր Հայաստանում ամենաառաջնայինն է, և միայն այդ հարցը լուծելուց հետո կարող են իշխանությունները մտածել ընտրությունների մասին:
Մանրամասները` տեսանյութում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»