Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Քաղաքականություն

«Մեկը մի՛ տուր, որ երկուսը չուզի». քաղաքացիական նախաձեռնության անդամ

Մեծ աղմուկ հանած,  վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք կրկնվեց նույն կերպ ինչպես վերջերս Եռաբլուր այցելության ժամանակ ժողովրդի պահվածքը. երկու վայրում էլ նույն էր՝ թույլ չտալ մուտք գործել տարածք, սակայն առաջին դեպքում զինվորների հարազատներն էին մերժում վարչապետի մուտքը անմահ Եռաբլուր, իսկ Սյունիքում՝ ողջ ժողովուրդը, ովքեր կենդանի վահան են դարձել ադրբեջանցիների տարածքային նկրտումների ու մեր կառավարության  միջև: Ստեղծված իրավիճակում վարչապետը և իշխանական պատգամավորներից ոմանք հանդես եկան հայտարարություններով, ընդ որում մեղադրում են կազմակերպիչներին և շեշտադրված է պատժել նրանց, մասնավորապես համայնքապետերի և Սյունիքի նախկին մարզպետ՝ Վահե Հակոբյանին, ով ասել է, որ վարչապետը չի այցելել Սյունիք, այլ գաղտագողի է ներխուժել: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի դեպքերին՝ նախորդող ժամերին, արդեն ոստիկանության ուժերի կողմից կան բերման ենթարկվածներ այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտեց «Առաջընթաց Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:

Պարոն Մնացականյան, վարչապետի Սյունիք այցի և դրան հաջորդող իրադարձություններից ի՞նչ տպավորություն ունեցաք:

- Գիտեք երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ՝ Ալիևի արած հայտարարությունը, կապված Զանգեզուրի պատմական Ադրբեջանի հողերի ու նրանց բռնի ուժով հետ վերադարձնելու մասին հոխորտանքն, առաջին հերթին ուղղված էր սյունեցիների տրամադրության ու վախի մթնոլորտ տարածելուն: Դրան հաջորդած ՀՀ վարչապետի այցը Սյունիք՝ ստեղծեց այս լարվածությունը, քանի որ սյունեցիների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ, և ուրեմն ստեղծված իրավիճակում պետք չէ որևէ մեկին մեղադրել: Այսօր ոչ միայն սյունեցին այլև ամբողջ հանրապետությունն է մտահոգված մեր երկրի տարածքային ամբողջականության անվտանգության խնդիրներով: Սյունեցիները իրենց մտահոգությունն են արտահայտել այդ եղանակով:

 - Ի՞նչ եք կարծում այս խնդիրը էլ ավելի չի խորացնի վախի ու տագնապի մթնոլորտը Սյունիքի մարզում:

- Սյունիքի ժողովրդի ըմբոստությունը վարչապետի նկատմամբ սպասված էր: Ադրբեջանի կողմը իր պահանջներն է ներկայացնում Հայաստանին, իսկ ՀՀ վարչապետի կողմից դեռ հավասարաչափ հակադարձում  չենք լսել: Բնականբար ոչ ադեկվատ վիճակն ավելի է խորացնում լարվածությունը: Գիտեք բոլոր պատերազմներն ավարտվում են հաղթող և պարտվող կողմերով, բայց այս պահին խոսքը գնում է մեր պետական սահմանների ճշգրտման ու պահպանման մասին: 1994 թվականին էլ Ադրբեջանը պարտվեց, դրանից հետևություններ և վերլուծություններ պետք է արվի, բայց չպետք է ընկճվենք, այլ բոլորը միասին ավելի կառուցողական ծրագրեր պետք է իրականացնենք, խթանենք մեր տնտեսության զարգացմանը՝ ամուր պահելով մեր սահմանները: Սակայն ժողովուդը դեռ չի տեսնում մեր թվարկած բարեփոխումների սկիզբը ՝  հակառակը դեռ զիջումների փուլում ենք: Հայտնի ժողովրդական խոսք կա՝ ասում է «մեկը մի տուր, որ երկուսը չուզի»:

Այս ֆոնին և ուրեմն պատահական չէ մեր հասարակության անվստահությունը վարչապետի նկատմամբ, մեր սյունեցիներն էլ ոչ մի երաշխիք չունենալով, պետության կողմից օժանդակություն, այս կերպ են դրսևորել իրենց: Պետք չէ մոռանանք, որ Ալիևի  հոխորտանքներին վարչապետը որևէ կերպ հակադարձում չտվեց:

- Պարոն Մնացականյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

- Պետք է կատարվի վերլուծություն և հետևություններ, որոնք կօգնեն ճիշտ հանգուցալուծման եզրեր գտնելուն , սական  վարչապետը  ցանկացած  հանդիպումների ժամանակ ժողովրդին ասում է իր մեղավորության ու ձախողումների մասին, սակայն ո՞վ պետք է պատասխան տա կորցրած տարածքների, զոհերի, անհետ կորածների ու գերիների համար, քանզի, մեղավորությունն ընդունելով ու շարունակելով նույն գործելավոճը, ժողովրդի մոտ ավելի է առաջացնում անվստահությունը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչո՞ւ պետք է վստահի իր երկրի ապագային:

- Գիտեք մինչև 2020 թվականը վարչապետն ասում էր՝ Արցախը չենք հանձնելու, հողերը չենք տալու, կամ լինելու է ժողովրդական հրապարակային հանրաքվե ու բաց քննարկումներ: Սակայն Արցախի 75 %-ը  հանձնվեց առանց ժողովրդական քննարկումների, այս ամենից հետո ի՞նչ երաշխիք կա հետագայում անվտանգության ապահովման համար, որ այլևս նոր տարածքներ չի հանձնելու, և ուրեմն սյունեցիների մտահոգությունը և արձագանքը պետք է ըմբռնել այս ֆոնին:

Հ.ԳՄի բան դեռ պարզ չէՍյունիքում հայհոյանքների տարափը վարչապետին հավասարակշռությունից չհանեց, երբ դրանք ուղղված էին իր ընտանիքին և իրենսակայն երբ նրան անվանեցին դավաճանհողատու վերջինս արձագանքեցԱյստեղից հարց է առաջանում թե նա իրականումո՞ր մեկին էր կողմնակից :

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի