Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Վարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԵրևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnhՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգիԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցությունըԱրցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ը«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանQS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումTRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել

Միաբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ աշխարհ. Արայիկ Պարոնյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Լենինյան ԽՍՀՄ-ի փլուզումով և ելցինյան Ռուսաստանի նահանջով` ԱՄՆ-ն առավելություն ստացավ սառը պատերազմում և սկսեց ձևավորել միաբևեռ աշխարհ՝ իր միանձնյա լիդերությամբ։ Նրա այդ պլանները, սակայն, սկսեցին ձախողվել՝ Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ով նախ կանգնեցրեց Ռուսաստանի նահանջը, ապա մի քանի ուղղություններով անցավ հակահարձակման:
ԱՄՆ-ն իր ձևավորվող միաբևեռ աշխարհի պայքարը տեղափոխեց հետխորհրդային հանրապետություններ, որտեղ էլ իրականացրեց գունավոր հեղափոխություններ և Ռուսաստանին դուրս մղեց այդ տարածքներից (Վրաստան, Ուկրաինա), հետագայում այնտեղ, ՆԱՏՕ-ի անվան տակ, ամերիկյան զորքեր տեղակայելու համար և ավարտին հասցնելու «Անակոնդայի օղակ» օպերացիան, որը նպատակ ունի շրջապատել Ռուսաստանն այդ զորքերով և կազմաքանդել:
Բայդենի իշխանության գալով՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը թևակոխեց նոր ագրեսիվ փուլ․
• ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պայքարում ակտիվացրեց հակառուսական հիստերիան հետխորհրդային հանրապետություններում, որը զգացվեց նաև Հայաստանում՝ արևմուտքի գործակալների հակառուսական ելույթներով, Վրաստանում՝ Գրիբոյեդովի արձանը պղծելով, իսկ Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հրահրումով՝ հաշվի առնելով Դոնբասում տեղի ունեցող մարտական գործողությունները:
• Կեղծելով պատմությունը՝ փորձ է անում ազդել համաշխարհային կարծիքի վրա և Ռուսաստանը ներկայացնել որպես ագրեսոր, համաշխարհային պատերազմներ հրահրող ու սանձազերծող պետություն: Այդ նպատակով էլ՝ ԱՄՆ-ում պրոֆեսոր, պատմաբան Շոն ՄաքՄիքինի կողմից տպագրվել է «Ստալինի պատերազմը» վերնագրով գիրք (այն վաճառքի է հանվել ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը, ինչը պատահականություն չէ): Այս գրքում, կեղծելով պատմությունն, ինչպես նաև անտեսելով հիտլերյան նացիզմի կողմից մարդկության դեմ գործած ոճրագործությունները (համակենտրոնացման ճամբարներ, գազային կամերաներ, հրեաների հոլոքոստ), փորձ է արվում հերոսացնել նացիստական Գերմանիային և երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ԽՍՀՄ-ն ներկայացնել որպես չարիքի կայսրություն, ինչպես նաև մեղադրել Ռուզվելտին և Չերչիլին՝ Ստալինի հետ, ընդդեմ Հիտլերի, կոալիցիա կազմելու գործում: Նպատակն ակնհայտ է՝ զրկել Ռուսաստանին աշխարհաքաղաքական տերություն լինելու և նոր աշխարհակարգում տեղ ունենալու պատմական և բարոյական իրավունքից:
Նշեմ նաև, որ նույն ՄաքՄիքինը երկար տարիներ ապրել է Թուրքիայում և դասավանդել Անկարայի համալսարաններից մեկում, ուստի չի բացառվում, որ այստեղ կարող է լինել թուրքական հետք:
Ուշադրության է արժանի նաև ԱՄՆ-Չինաստան սաստկացող փոխհրաձգությունը: Բայդենը մեղադրեց Չինաստանին՝ ույղուրների դեմ գործած ցեղասպանության մեջ, ինչպես նաև մեղադրեց Սի Ցինպինին՝ բռնակալ լինելու մեջ՝ ուղիղ տեքստով ազդարարելով, որ Չինաստանը սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից միանձնյա հսկողությամբ միաբևեռ աշխարհի վերականգնման գործի համար:
ԱՄՆ-ի կողմից քայլեր են արվում Հեռավոր Արևելքում հակաչինական կուալիցիա ձևավորելու և այնտեղ միջին հեռավորության հրթիռներ տեղակայելու ուղղությամբ: Դրան հետևեց ԱՄՆ-Չինաստան փոխադարձ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև կայացավ Չինաստանի ԱԳՆ-ի այցը Թեհրան, որտեղ կնքվեց Իրան-Չինաստան քաղաքական, ռազմավարական և տնտեսական համագործակցության պայմանագիր, որով Չինաստանը պարտավորվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ տնքող Իրանում առաջիկա 25 տարվա ընթացքում կատարել 400 միլիարդ դոլլարի ներդրում, ընդ որում, ազգային արժույթի թվային Յուանի տեսքով, իսկ, ահա, ՌԴ ԱԳՆ Լավրովի՝ Պեկինում արած հայտարարությունը, որով Լավրովը ԱՄՆ-ին մեղադրեց միանձնյա նոր աշխարհակարգ ձևավորելու և ուրիշներին իրենց ամերիկյան ձևով դեմոկրատիան պարտադրելու փորձի մեջ, ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ի կողմից նոր՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցմանը հակակշիռ ձևավորվում է նոր բևեռ՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքով: