Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում է Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էՄեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել․ ՍթարմերԹուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովինԶելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էՀայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆՍա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկըԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՀայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականինՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել մեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԵկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան․ Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց (տեսանյութ)Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանՏարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չի վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն
Քաղաքականություն

Ժխտողականությունը շարունակվում է աշխարհի լուռ հայացքի ներքո

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կարող ենք փաստել, որ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, եւ նրա «արժանի» հետնորդն է Ադրբեջանը։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացրած ռազմական հանցագործությունները եւ դրանից հետո հայատյացության ակնառու դրսեւորումները ցույց են տալիս, որ ոճրագործը «ուղղվելու» ցանկություն չունի։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է խորհրդարանականների հետ։
1. Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային հարցերից է։ Արդյոք բավարար ջանքեր եւ աշխատանք իրականացնո՞ւմ ենք ճանաչման հարցը միջազգային օրակարգում պահելու համար։
2. Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիայի կողմից տարվող Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն ուղղված չէ միայն անցյալին։ Այդ երկիրն այսօր էլ շարունակում է ցեղասպանական քաղաքականությունը։ Որքանո՞վ է Թուրքիան հեռացել սեփական պատմությանն առերեսվելու հնարավորությունից։

Շաքե Իսայան (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ)
1. Այո՛, անկախացումից ի վեր Հայաստանի երրորդ հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եղել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս գործում, իհարկե, Հայաստանը որպես հավատարիմ դաշնակից մշտապես ունեցել է հայկական սփյուռքի անվերապահ աջակցությունը: Ցավոք, միջազգային օրակարգում հաճախ հարցերը որոշվում են ըստ այս կամ այն երկրի շահերի, եւ այս առումով ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է շահարկման առարկա, ինչն անթույլատրելի է: Հայաստանը որպես պետություն պետք է կարողանա նաեւ զերծ պահել ցեղասպանության հարցը շահարկումներից: Հիմա էլ, ապրիլի 24-ի նախօրեին, ավելի քան հարյուր ամերիկացի կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարծես թե շատ մոտ ենք նրան, որ ԱՄՆ-ը Եղեռնը վերջապես անվանի ցեղասպանություն տերմինով: Սակայն թույլ տվեք նկատել նաեւ, որ այս հարցում Թուրքիայի ագրեսիվ ժխտողական քաղաքականությունը շարունակվում է ցայսօր՝ ցեղասպանությունից 106 տարի անց: Եվ, կոպիտ ասած, մեղսագործն ինքը պատրաստ չէ մեղա գալ, ավելին՝ 106 տարի անց էլ Թուրքիան շարունակում է մեր տարածաշրջանում տխրահռչակ դեր կատարել՝ շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը: Մենք պետք է հենց այդ ուղղությամբ աշխատենք:
2. Այո՛, ինչպես արդեն նշեցի, Թուրքիան եւ այն ռեժիմը, որն այժմ առկա է այնտեղ, պատրաստ չեն մեղա գալու: Թուրքիան հետզհետե ավելի է խորանում արմատական իսլամիզմի մեջ՝ հեռանալով աշխարհիկ պետության գաղափարից։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, եւ արցախյան երկրորդ պատերազմը դրա դառը հետեւանքն էր: 90-ական թթ. Թուրքիան բավարարվեց միայն Թուրքիա-Հայաստան սահմանի միակողմանի փակմամբ՝ հաջակցություն Ադրբեջանի, 2020-ին այլեւս միջազգայնորեն ապացուցված փաստերով Թուրքիան ուղղակիորեն մասնակցեց, եթե չասենք՝ վարեց պատերազմն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Թուրքիան շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը, եւ դա տեղի է ունենում աշխարհի լռության ներքո, այնպես, ինչպես 106 տարի առաջ։ Որպես պետություն՝ մեր պարտքն է այժմ միջազգային կառույցերի հետ աշխատել գրագետ, աշխատել նոն-ստոպ ռեժիմով, եւ այո՛, ցեղասպանության ճանաչման հարցը պահել միջազգային օրակարգում:

Աննա Կոստանյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ)
1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Սակայն այսօրվա իրականությունում արդեն վստահաբար այն անբեկանելի առաջնայնություն պետք է դառնա, ուստի կարծում եմ՝ անկախ նրանից՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ռեալպոլիտիկում պահանջատիրության հարցը բարձրացրել է, թե ոչ, անհաշտությունն իր տարածքների կորստյան հանդեպ եւ ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունը պիտի շարունակի միջազգային օրակարգում պահել: Հաշվի առնելով նախկինում այս ուղղությամբ ունեցած ձեռքբերումները, անկախ այն հանգամանքից՝ դրանք բավարար ազդեցիկ էին, թե ոչ, ակնհայտ է, որ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքները հայկական համայնքների բացառիկ աշխատանքի արդյունքն են միայն, իսկ գործող իշխանությունների կողմից աշխատանքներ չեն տարվել հայկական լոբբինգն աշխարհում, մասնավորապես գերտերությունների շրջանում, ուժեղացնելու ուղղությամբ։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մենք բախվել ենք թուրք-ադրբեջանական նավթադոլարներով սնվող քարոզչամեքենայի ահռելի աշխատանքի հետեւանքներին։
2. Այստեղ շեշտադրումը Թուրքիայի՝ սեփական պատմությանն առերեսվելու հնարավորության մասին չէ այնքան, որքան նրա պետական եւ ազգային գաղափարախոսության եւ տարածաշրջանում սեփական դիրքերն ամրակայելու եւ ընդլայնելու։ Ընդ որում՝ զգացվում է նաեւ ֆանատիզմի հասնող, արտաքուստ չթաքցվող քաղաքականության վարում՝ համեմված բացահայտ հակահայ հռետորաբանությամբ։ Այսքանով հանդերձ՝ սին հույսեր տածել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Թուրքիայի սեփական նախաձեռնողականության կամ յուր պատմությանն առերեսվելու առումով, պարզապես միամտություն է։ Նույնիսկ չնչին իմիտացիոն քայլեր չեն իրականացվում՝ դրսեւորելով ակնհայտ ժխտողական մոտեցումներ։ Իսկ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո այդ պետությունը վարեց անթաքույց հակահայ քաղաքականություն՝ ձեռք բերելով անպատժելիության համախտանիշ, եւ սա եւս նրա ագրեսիվ քաղաքականության բաղկացուցիչ մասն է դարձել: Ըստ այդմ, առանց որոշակի նախապայմանների՝ հաշտ հարաբերություններ հաստատելու մասին պրոթուրքական վերացական թեզերը մերժելու բավարար անհերքելի հիմքեր կարող ենք ունենալ։ Իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից Թուրքիայի ապակառուցողական մոտեցումներն առավել եւս խնդրահարույց են: Ապաշրջափակելով կոմունիկացիաները, մենք պարզապես հնարավորություն ենք տալու Թուրքիային շրջափակելու Հարավային Կովկասը։ Սա կլինի վերջի սկիզբը։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ