Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողինCNN. Պենտագոնը ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործողության վրա ծախսել է առնվազն 40 միլիարդ դոլարՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՈ՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսԻրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի uպառնալիքների դեմ բողոքիՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. ԱրաղչիԱրագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավորՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ
Քաղաքականություն

Տեսանյութ. Ո՞ր բևեռում է լինելու Խաչիկ Ասրյանը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելուն են երբևէ եղած ամենաբևեռացված ընտրությունները։ Ընդ որում բևեռները ոչ միայն գաղափարական են լինելու, այլև անձերով պայմանավորված, արտաքին աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ պայմանավորված և ի վերջո անգաղափարաբանությամբ պայմանավորված։ Այո, զարմանալ պետք չէ, քանի որ կան ուժեր, որ որևէ գաղափարի չեն դավանում, մեծ հաշվով, հասկանալի չէ, թե ինչ են քարոզում, բայց նրանք կան ու գործում են, հաճախ նաև քաղաքական օրակարգ են ձևավորում և առաջ տանում։

Այդուհանդերձ, իշխանության մասով ամեն ինչ պարզ է՝ չկա գաղափարախոսություն, չկա տեսլական, նույնիսկ չկա ցանկություն դրանցից որևէ մեկն ունենալու։ Քաղաքական դաշտում, իշխանության կողքին հարմարավետ տեղավորվել են նաև Նիկոլի գրպանային ընդդիմադիրները, որոնց վրա դրված է հակառուսականություն քարոզելու գիծը։ Սրանք են այն ուժերը, որոնց գաղափարական հենքը հասկանալի չէ, միայն հակառուսական տրամադրություններ են գեներացնում։ Քաղաքական դաշտի մի քանի ուժեր գոյություն ունեն բացառապես լիդերի շնորհիվ, այսինք ինստիտուցիոնալ առումով «չկա լիդերը, չկա նաև քաղաքական ուժը» իրավիճակն է։ Այստեղ նույնպես գրեթե զրոյական է գաղափարական հենքը։

Երկար չնկարագրելու համար փաստենք, որ Հայաստանում դասական առումով քաղաքական հստակ բևեռներ չկան, օրինակ՝ աջեր, ձախեր, ցենտրիստներ, պահպանողականներ, ազգայնականներ և այլն։ Սակայն առաջիկա ընտրական գործընթացներով պայմանավորված ուրվագծվում են որոշակի բևեռներ, որոնք հենվում են կոնկրետ գաղափարախոսությունների և արժեքների վրա։ Առիթ ունեցել եմ ասելու, որ բազմաթիվ են ինչ-որ «մետ»-երով քաղաքական ուժերը, բայց ազգային արժեքների վրա հենվածները բացակայել են։ Դա է նաև պատճառը, որ մեր երկիրն այսօր այս ողբալի վիճակում է։ Հնարավոր բոլոր ապազգային տարրերն ու երևույթները ներխուժել ու ներմուծվել են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։

Հիմա ազգային գաղափարների և արժեքների քարոզչությամբ ու ամրապնդմամբ է հանդես գալիս Խաչիկ Ասրյանն իր Հայոց Արծիվներ.Միասնական Հայաստան կուսակցությամբ։ Այսինքն Ասրյանը հանդես է գալիս ազգայնական դիրքերից, ինչը կարող է ի վերջո ձևավորել մի բևեռ, որում կհամախմբվեն հայրենիքի պաշտպանության բոլոր հերոսամարտերով անցած, ազգային արժեքներ դավանող և օտարամոլ ու պետականաքանդ երևույթները մերժող ուժեր և գործիչներ։