Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը. Հայկ Մամիջանյան Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. Խուդոլի «Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա Կոստանյան Անհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ Պետրոսյան Ձեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել Հայաստանում «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»
Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալիTRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԲախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրումՈւկրաինայի հարցի կարգավորումը մտել է եզրափակիչ փուլ․ ԱՄՆ հատուկ բանագնացՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել օգնությունTRIPP-ը կվերաձևավորի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ԱՄՆ Ատլանտյան խորհրդի հոդվածը300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանԶելենսկին մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումինԴատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում»Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցՀայաստանը ԱԶԲ-ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասուրդը նվազեցնելու համարՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն ՄխիթարյանԱյս գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի առանց խոչընդոտների կապը ՀՀ տարածքով դեպի ՆախիջևանԱյս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտումԸնտրատեղամաս գնալու ևս մեկ մոտիվացիա․ Էդմոն Մարուքյան «Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հարություն Աղա-ՍարգսյանԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղին
Քաղաքականություն

Ալիեւը Պատրոն Դավիթին մեղադրում էր, որ նա զենք է մատակարարել, Փաշինյանն էլ պատժում է

Hraparak.am-ը գրում է․

Մոտ երեք ամիս առաջ՝ փետրվարի 1-ին, ԱԱԾ-ն հնչեղ շոուով բերման ենթարկեց «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար, զենքի վաղեմի մատակարար Դավիթ Գալստյանին, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականունով։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով։ Գալստյանին կալանավորեցին, ու նա մինչ օրս կալանքի տակ է։ Փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչում, որը, սակայն, կալանքի որոշումը թողել է անփոփոխ։ Դիմել են վճռաբեկ դատարան։ Մոտ օրերս տեղի կունենա վճռաբեկ բողոքի քննությունը։

Գործի էությունն այն է, ըստ ԱԱԾ հաղորդագրության, որ Դավիթ Գալստյանը պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց իբրեւ թե մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանի հետ նույն գործով անցնում է եւ երեք ամիս է՝ կալանավորված է նաեւ նրա ղեկավարած ընկերության տնօրենը՝ Արմեն Բաղդասարյանը, որը, ըստ փաստաբանների, առհասարակ որեւէ առնչություն չունի այս գործի հետ։ Գալստյանի եւ Բաղդասարյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանն ու Արմեն Անդրիկյանը, երեք ամիս անց առաջին անգամ խոսելով գործի մասին, որոշակի մանրամասներ ներկայացրին դատական գործընթացից՝ եզրակացնելով, որ սա միանշանակ քաղաքական պատվերով գործ է, եւ Պատրոն Դավիթին պարզապես ուզում են դարձնել պարտության միակ մեղավորը։ Հատկապես, որ ՊՆ-ից կամ ԶՈՒ Գլխավոր շտաբից որեւէ պաշտոնյայի այս գործով մեղադրանք չի առաջադրվել։ 
«Առաջին ատյանի դատարանների մասին խոսք չկա, էնտեղ արդարադատություն, մեծ հաշվով, տեղի չի ունենում։ Երկու դատավորներ են, ըստ էության, գործերը քննում, ընդ որում՝ մենք հետաքննություն ենք սկսել նաեւ, թե ինչպես են այդ դատավորներին մակագրվել կոնկրետ այս գործերը, որովհետեւ էդտեղ շատ լուրջ խնդիր ունենք։ Այսօր առաջին ատյանի դատարանում 2 դատավոր է կարողանում նման գործ քննել, խոսքը պետական գաղտնիք պարունակող գործերի մասին է, եւ այդ գործերը քննելու թույլտվություն տալիս է այն մարմինը՝ ԱԱԾ-ն, որն այս գործը հարուցել է եւ այս գործով կալանավորման միջնորդություն է ներկայացրել»,- ասաց Արմեն Հարությունյանը։ 

Նշենք, որ գործը՝ Դավիթ Գալստյանի եւ Արմեն Բաղդասարյանի մասով, մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին եւ Պետրոս Մակյանին, եւ երկուսն էլ կալանքի միջնորդությունը բավարարել են։ Վերաքննիչը եւս անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հարցին՝ այս գործով քաղաքական ուղղորդում կա՞, քանզի տպավորություն է, որ պատերազմում մեր կրած այս խայտառակ պարտության մեղքը փորձում են բարդել Դավիթ Գալստյանի վրա, Արմեն Հարությունյանն ասաց․ «Այս 3 ամսվա ընթացքում ցանկացած խելամիտ մարդու մոտ այդ կասկածն արդեն պետք է հաստատվեր, որովհետեւ ի սկզբանե, երբ ԱԱԾ-ի հաղորդագրությունը տարածվեց, ակնհայտ էր, որ ապատեղեկատվություն է տարածվում։ Հետագայում նաեւ նյութերի ուսումնասիրությունից, դատական պրոցեսներից եւ դատարանների վարքագծից արդեն պարզ էր ամեն ինչ, որ էստեղ իրավական պրոցես չկա ընդհանրապես։ Դավիթ Գալստյանն էլ իր հայտարարությամբ հստակ նշել է, որ ինքն այդ մտավախությունները տեսնում է, որ այստեղ ոչ թե իրավական գործընթաց է, այլ, ըստ էության, մեղավոր փնտրելու, քավության նոխազ դարձնելու տրամաբանության մեջ ինքը շատ հարմար թեկնածու է»։ 

Փաստաբանին հարցրինք՝ ինչո՞ւ իրենք 3 ամիս շարունակ չեն խոսում գործի մասին, չեն բարձրաձայնում, որ ապօրինի են կալանքի տակ պահում։ Ասաց, թե գործում առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, դրա համար չէին խոսում, բայց դատարանում ինչ պետք է, արել են, ներկայացրել են անհերքելի ապացույցներ, փաստարկներ, որոնք բավարար էին, որ Դավիթ Գալստյանի կալանքը փոխվեր։ Առարկեցինք՝ կարող էիք բարձրաձայնել ոչ թե պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլ դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունները, որ չստացվեր, թե փաստաբանները պասիվություն են ցուցաբերում, բավարար ջանք չեն գործադրում։  «Որովհետեւ դանակը հասել է ոսկորին արդեն։ 3 ամիս մենք ինտենսիվ դատավարական պրոցեսների մեջ ենք, հույս ունեինք, որ դատարանը, վերջիվերջո, կկատարի իր պարտականությունը եւ զերծ կմնա բոլոր մանիպուլյացիաներից, բոլոր ճնշումներից եւ իր գործը կանի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնելն այն է եղել, որ սահմանված կարգով բողոքարկել են ակտերը։

Արմեն Անդրիկյանն էլ, լրացնելով գործընկերոջը, ասաց, որ իրենց բերած հակափաստարկները դատարաններում քննարկման առարկա էլ չեն դարձվել։ «Օրինակ՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է, որ պետք է մատակարարվեին ԽՍՀՄ արտադրության կրակոցներ, սակայն մատակարարվել են չեխական արտադրության կրակոցներ, պետք է մատակարարվեին 1983-86 թթ․ արտադրության, սակայն մատակարարվել են 1977 թ․ արտադրության եւ չեն համապատասխանել տակտիկատեխնիկական բնութագրին։ Այս երեք հիմնական փաստերն են ներկայացվել, եւ դրանց հետ կապված՝ մենք թե՛ սկզբնական կալանավորման ժամանակ, թե՛ առավել եւս 2 ամիս հետո, երբ կալանքի ժամկետը երկարաձգվեց, ներկայացրել ենք բազմաթիվ գրավոր ապացույցներ, փաստաթղթեր, որոնք էս միջնորդության հիմքում ընկած փաստական հանգամանքներն ամբողջությամբ հերքել են։ Բայց դատարաններն իրենց որոշումներով քննարկման առարկա չեն դարձրել մեր փաստարկները։ Դատարանի կողմից ընդհանրապես անդրադարձ չի կատարվել մեր բերած այն փաստարկին, որ, իրականում, մատակարարվել են 1983-86 թթ․ արտադրության կրակոցներ։ Նույնը նաեւ վերաքննիչ դատարանում է եղել»։ Իսկ ճի՞շտ է, որ իրենք հարցումներ են ուղարկել ՊՆ, որոնց տված պատասխանները զարմացրել են իրենց, քանզի լիովին բխել են իրենց պաշտպանյալի՝ Դավիթ Գալստյանի շահերից։

Անդրիկյանը հաստատեց․ «Այո, մենք նախաքննության ընթացքում դիմել ենք պաշտպանության նախարարությանը, ստացել ենք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, դա տրամադրել ենք թե՛ դատարանին, թե՛ նախաքննական մարմնին, բայց խնդիրը մինչ այժմ որեւէ կերպ չի լուծվում։ Եվ հենց այդ պատասխանների բովանդակությունից էլ պարզ է դառնում, որ բացակայում է, ընդհանրապես, խարդախության հիմնավոր կասկածի հանգամանքը»։ Իրենք ՊՆ-ին հարցրել են՝ որեւէ խնդիր տեսե՞լ են մատակարարված զենքի հետ կապված, եւ պատասխանը եղել է, որ ընդունել են, օգտագործել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Այսինքն, ըստ էության, հերքել են ԱԱԾ-ի բերած այն փաստարկները, որ 1977 թվի է եղել եւ այլն։ 

Փաստաբանները տարօրինակ են համարում, որ Դավիթ Գալստյանից ու Արմեն Բաղդասարյանից բացի որեւէ պաշտոնատար անձ այս գործով կալանավորված չէ, քանզի եթե մեկը մատակարարել է, ապա մյուսը պատվիրել եւ ընդունել է այն։ Իսկ մատակարարումն իրականացվել է Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար եւ Արտակ Դավթյանի՝ գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ։ Նրանք երկուսն էլ այս պահին ազատ են, ավելին՝ Դավթյանին նորից նշանակեցին ԳՇ պետ։ «Օբյեկտիվ քննության տրամաբանության մեջ Ձեր հարցը շատ տրամաբանական է, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ պետք է էդպես լինի։ Գործի քննությունը տեսականորեն պետք է էդ ուղղությամբ գնար, բայց էդպես չի»,- նկատեց Արմեն Հարությունյանը։ 

Ի դեպ, Դավիթ Գալստյանից, պարզվում է, նույն չափով դժգոհ են ե՛ւ Իլհամ Ալիեւը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը։ Ալիեւն ասել էր, թե Պատրոն Դավիթը պատերազմի օրերին կարողացել է զարտուղի ճանապարհներով զենք մատակարարել Հայաստանին։ Փաշինյանն էլ նրան մեղադրում էր իբրեւ թե վատ զենք մատակարարելու մեջ՝ պատերազմը տանուլ տալու մեղքը բարդելով նրա վրա։ Այս առնչությամբ փաստաբան Արմեն Հարությունյանը նկատեց․ «Ալիեւն ի՞նչ էր ասում, որ պատերազմի ժամանակ Դավիթ Գալստյանը կարողացել է զենք բերել Հայաստան՝ զարտուղի ճանապարհներով, եւ ինքը պետք է պատժվի դրա համար։ Ու այսօր Դավիթ Գալստյանը կալանքի տակ է նրա համար, որ զե՞նք է մատակարարել Հայաստանին»։