Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութ
Քաղաքականություն

Բոլորը՝ մի նավակում. ինչու՞ է կրկին թիրախավորվել Արտակ Թովմասյանը

Տարօրինակ է, բայց փաստ, որ Հայաստանում քաղաքական առողջ դիսկուրսը կամ պրոցեսները հաճախ ոչ հանրային, ոչ էլ քաղաքական աջակցություն չեն ստանում, ավելին՝ դատափետվում ու վարկաբեկվում են ի սկզբանե, կամ լավագույն դեպքում քաղաքական կարևոր գործընթացների կուլմինացիոն փուլում։ Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանական հատվածին, այս դեպքում կարելի է ասել, որ ընդդիմության մի ստվար զանգվածը լիովին տեղավորվել է իշխանության վերարտադրման սցենարների մեջ և խաղում է բացառապես այդ տրամաբանությամբ:
 
Տեսեք, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը, բացառությամբ իշխանության գրպանային մի քանի ուժի, շտապեցին հայտարարել, որ ընտրություններ պիտի լինեն, բայց ոչ Նիկոլի վարչապետությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե բա ուրեմն ընտրություն չի լինի, հանրային պահանջ մեծ հաշվով չկա։ Այդ ժամանակ ընդդիմության միասնական մոտեցումն այն էր, որ պետք է վարչապետը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի ընդդիմության վարչապետի թեկնածուին, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, հետո մեկ տարվա ընթացքում հավասար և հանդարտ պայմաններում ընտրություններ անցկացվեն։
 
Սա չեղավ, քանի որ փողոցային պայքարը չգեներացվեց այն աստիճանի, որ Նիկոլը ստիպված լիներ հանրության ճնշման տակ հրաժարական տար։ Ու հիմա ընդդիմադիր ուժերը ստիպված գնում են ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։
 
Հիմա ո՞րն է խնդիրը։
 
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ապրիլի 27-ին ուղերձ է հրապարակել, որով հորդորում է կուսակցություններին և, առհասարակ, ժողովրդին չգնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է, որ իր կարծիքն անփոփոխ է՝ պետք է լինեն ընտրություններ, բայց ոչ այս իշխանության կողմից կազմակերպված, ոչ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, երբ Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված են վտանգներ, երբ սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավման անհրաժեշտություն կա։
 
Թովմասյանը ստեղծված իրավիճակում առաջարկում է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել երկրի անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար և դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին: Այս մասին նա հայտարարել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ արտահերթ ընտրությունների քաղաքական պայմանավորվածություն չկար, այսինքն՝ Թովմասյանի քաղաքական ծրագրերում մշտապես այս միտքը կարմիր թելի նման անցել է:
 
Այս հայտարարությունից հետո շահարկվում է թեմա, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում:
Առնվազն ազնիվ չէ մանիպուլացնել թեման, հատկապես այն դեպքում, երբ Թովմասյանը փաստացի մնացել է միակ գործիչը, ով պաշտպանում է ի սկզբանե որդեգրած այս գիծը։ Այս գաղափարը քննադատող ուժերը, ի հեճուկս իրենց իսկ նախկինում արված հայտարարությունների, ընդունել են իշխանության խաղի կանոններն ու պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
 
Պետք է հատուկ ընդգծել, որ ինչպես 2, 3 կամ 5 ամիս առաջ, այժմ էլ, 2 կամ 3 ամիս անց էլ եթե արտահերթ ընտրությունները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, ապա հետընտրական ավելի խորը ցնցումները երաշխավորված են։ Երկու պատճառով՝ այս ընտրությունները կենաց ու մահու նշանակություն ունեն Նիկոլի համար, հետևաբար նա ամեն կեղծիքի ընդունակ է։ Իսկ կեղծել այս ընտրությունները նշանակում է թաղել Հայաստանի զարգացման հեռանկարը։ Եթե պարտվի Նիկոլ Փաշինյանը, ապա անկասկած նա փողոց է հանելու իր կողմնակիցներին և առանց բախումների ու ցնցումների չի հեռանալու։ Իր տեսակն է այդպիսին։ Նույնն է լինելու նաև հակառակ պարագայում, և երկիրը նետվելու է խորը, քաոտիկ ճգնաժամի մեջ:
 
Հայ ժողովուրդն այժմ տրավմատիկ շոկի մեջ է գտնվում։ Հետևաբար ընտրությունները լինելու են ավելի շատ էմոցիաների, քան ծրագրերի ու գաղափարների պայքար։ Իսկ նման ընտրություն մենք 2018թ.-ին արդեն տեսել ենք։
 
Արտակ Թովմասյանը իրավացի է՝ այս ձևով ու այս ժամանակաշրջանում ընտրություններ անցկացնելը ոչինչ չի փոխելու, բացի քաղաքական ճգնաժամի էլ ավելի խորացումից։
 
Արամ Մանուկյան